Շունը փրկել է տիրոջ կյանքը
Ամերիկացի Ջոնի Մաքնայթը էլեկտրասղոցով ծառեր էր կտրում իր տան բակում, երբ սղոցը հանկարծ դուրս է թռել նրա ձեռքից և վիրավորել ձախ ոտքը մինչև ոսկորը՝ առաջ բերելով ուժեղ արնահոսություն, տեղեկացնում է KGNS.TV-ն։ https://www.kgns.tv
Մաքնայթն օգնության է կանչել, և հենց այդ ժամանակ նրան օգնության է հասել մեկ տարեկան Ռեմբոն։
Շունն սկսել է հրել տիրոջը՝ փորձելով ոտքի կանգնեցնել նրան։ Վերջապես Մաքնայթին հաջողվել է ոտքի կանգնել և անգամ մի փոքր առաջանալ բակում։
Հետո շունը, ատամներով բռնելով թուլացած տիրոջ հագուստից, նրան քարշ է տվել մինչև տուն և սկսել ուժեղ հաչալ։ Բարեբախտաբար, Ջոնիի կինը տանն է եղել։ Նա ոչինչ չգիտեր կատարվածի մասին և արագ «911» ծառայություն է կանչել։
Մաքնայթը և նրա կինը պատմել են, որ Ջոնիի փրկության համար երախտապարտ են իրենց Ռեմբոյին, չէ՞ որ եթե նա չլիներ, տերը կարող էր մահանալ։