Բազմազավակ մայրը 22-րդ երեխայով է հղի
44-ամյա Սյու Ռեդֆորդը, որը Բրիտանիայում ամենամեծ ընտանիքի մայրն է, 22-րդ երեխայով է հղի: Նա այս մասին հայտնել է Youtube-յան The Radford Family ընտանեկան ալիքում հրապարակված հոլովակում:
Սյուն եւ նրա ամուսին Նոելն իրենց բաժանորդներին ցույց են տվել ՈՒՁՀ արդյունքները: Զույգն անցյալ տարի պնդում էր, որ այլեւս երեխա չի ունենա, քանի որ արդեն իսկ 21 երեխա ունի, որոնցից վերջին ծնվել է 2018 թվականին:
Սյուն հիմա 15-շաբաթական հղի է, եւ նրանք շուտով կիմանան փոքրիկի սեռը: Սյուն տղա է ցանկանում, այս դեպքում յուրաքանչյուր սեռից կունենան 11-ական երեխա:
Ընտանիքը պետությունից հատուկ արտոնություններ չի ստանում՝ բացի երեխաների համար սովորական նպաստները: Նրանք ապրում են ընտանեկան փռից վաստակած գումարով, որտեղ աշխատում են հայրը եւ ավագ երեխաներից մի քանիսը:
Հետաքրքիր է, որ երբ Սյուն հղիացել էր 9-րդ երեխայով, նրա ամուսինը կատարել էր վազէկտոմիա: Զույգը, սակայն, հետո որոշել է, որ ցանկանում է ունենալ մեծ թվով երեխաներ, եւ Նոելը կրկին վիրահատվել է՝ վերադարձնելու համար երեխաներ բեղմնավորելու հնարավորությունը: