Երևան, 20.Ապրիլ.2024, 00:00 |
4 օրում քարտեզ են հրապարակել՝ նշանակում է նախ... Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստան... Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտա... Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ... Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյո... Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման...

Ալիևը Հայաստանում ավելի շատ փաստաբան ունի, քան իր երկրում. քաղաքագետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական այցով մեր տարածաշրջանում են։ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը առաջինը ժամանել են Երևան՝ հյուրընկալվելով, նախ, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին, այնուհետև՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Երևանից նրանք մեկնել են Ստեփանակերտ, այնուհետև Բաքու։


Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող եռանախագահների առաջիկա այցի մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 23-ին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո։ Միջնորդներն իրենց հայտարարությամբ մատնանշել էին ամռան շրջանում բռնությունը հակամարտության գոտում նվազագույնի հասցնելու ուղղությամբ կողմերի դրական արդյունքները ու հիշեցնելով ս․ թ․ մարտի 9-ին հրապարակված իրենց հայտարարությունը՝ հորդորել էին կողմերին «նվազագույնի հասցնել բորբոքիչ կամ բանակցությունների ելքը կանխավճռող հռետորությունը»:

Համանախագահները նախորդ անգամ տարածաշրջան էին եկել ս․ թ․ մայիսի վերջին։ Այն ժամանակ, երկարատև դադարից հետո, իրավիճակը արցախա-ադրբեջանական շփման գծում կրկին սկսել էր սրվել։ Իսկ նրանց հեռանալուց հետո էլ ավելի սրվեց, եղան զոհեր երկու կողմերից։ Այսօր, փառք Աստծո, իրադրությունը Արցախի և Ադրբեջանի սահմանին ռազմական առումով համեմատաբար խաղաղ է։ Փոխարենը վերջին ամիսներին նկատելիորեն սրվել է քաղաքական հռետորաբանությունը։ Սա էլ ավելի ակնհայտ դարձավ «Վալդայի»՝ Սոչիում գումարված ամենամյա համաժողովին, որի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան»-ով պատասխանեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»-ին։


Բացի դրանից՝ Սիրիայում թուրքական զինուժի և թրքամետ խմբավորումների ձեռնարկած նոր ռազմական գործողության պատճառով կրկին կտրուկ սրվել է ընդհանուր լարվածությունը ողջ տարածաշրջանում։

Այս իրադարձությունների ֆոնին Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը նոր՝ բավական հետաքրքիր երանգներ է ստանում։

 


Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը։

– Պարոն Անտինյան, համանախագահները, Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակով են եկել և ի՞նչ հարցեր են պատրաստվում քննարկել կողմերի հետ։ Այս այցելությունը որքանո՞վ կարող է կապված լինել տարածաշրջանային ներկայիս զարգացումների հետ։

– Նախ, շատ է քննարկվում այն թեման, որ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը Հայաստան է, և վե՛րջ, դրանով բանակցային գործընթացը մտավ փակուղի, որովհետև հայկական կողմի դիրքորոշումն ավելի կոշտացվեց։ Դրան արձագանքեց նաև Լավրովը։ Եվ հարցն այն է, որ Հայաստանին, այսպես ասած, հասկացնում են, թե «եթե ասում ես, որ Արցախը Հայաստան է, ապա ինչո՞ւ ենք բանակցում»։ Այդ կարծիքը հայտնում են ոչ միայն բանակցության կողմերը, միջնորդները, այլև Հայաստանի ներքաղաքական կյանքում Արցախի հարցը միշտ էլ առաջնային թեմա է եղել։

Բայց այդ նույն քննադատողներին, ովքեր ասում են, թե Նիկոլ Փաշինյանի կոշտ դիրքորոշումը «ապակառուցողական է» կամ բանակցությունները մտցնում է փակուղի, փորձենք հիշեցնել հետևյալը՝ եթե իրենք կառուցողական էին, Ադրբեջանն էլ միշտ հայտարարել է, թե «Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», Հայաստանն էլ մշտապես ասել է, որ մենք Արցախի անվտանգության և ինքնորոշման իրավունքի արտահայտման երաշխավորն ենք,- իսկ այդ ինքնորոշումն իր մեջ ներառում է նաև անկախությունը․ տարբերակներից մեկը Արցախի անկախ կարգավիճակն է, մյուսը՝ վերամիավորումը Հայաստանի հետ, և կա երրորդ տարբերակը, որը մենք, իհարկե, բացառում ենք, բայց տեսականորեն կարող ենք ասել, որ այն հնարավոր է,- այդ դեպքում ինչո՞ւ էինք բանակցում։ Մենք ունեի՞նք այդ մանդատը, որ բանակցենք նաև այն տարբերակի շուրջ, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Եթե նախկին իշխանություններն այդքան կառուցողական էին՝ ինչպե՞ս եղավ, որ Ադրբեջանն իրեն թույլ տվեց Ապրիլյան պատերազմ։ Եվ հատկապես երբ այսօր քննարկվում է Ապրիլյան պատերազմի չպարզված հանգամանքների ուսումնասիրման և բացահայտման հարցը՝ մասնավորապես ԱԺ քննիչ հանձնաժողովի կողմից, ես կարծում եմ, որ այդ հետաքննությունը պիտի վերաբերի ոչ միայն իրավապահներին, ռազմական գործիչներին, այլև քաղաքական գործիչներին։ Ինչո՞ւ․ որովհետև եթե իրենք կառուցողական էին, ապա ինչո՞ւ Ադրբեջանը գնաց այդ քայլին։ Նշանակում է՝ ժամանակն աշխատեց ի վնաս մեզ, և Ադրբեջանն իր դիրքերն աշխարհում այնպես դասավորեց, որ Ապրիլյան պատերազմի պատճառով իր համար որևէ խնդիր չլինի։ Եվ պետք չէ ասել, թե Վիեննայում կամ Սանկտ Պետերբուրգում ինչ-որ բան որոշվեց։ Նորից հստակեցնենք, որովհետև այդ հարցը մշտապես տարընթերցումների տեղիք է տալիս։ Եթե այսօր բանակցային սեղանին դրված են փաստաթղթեր, որոնց առնչությամբ որևէ ստորագրություն առայժմ չկա, ապա այնտեղ ասվում է մի բան, որ մենք փաթեթային համաձայնության պիտի գանք հիմնախնդրի կարգավորման շուրջ և փուլ առ փուլ իրականացնենք։ Եթե նույնիսկ մեկ կետ համաձայնեցված չէ, ուրեմն համաձայնեցված չէ ոչինչ։ Տակտիկական հաջողությունները, միևնույն է, ընդհանուր ռազմավարական վիճակի վրա չեն ազդում։

– Բացի դրանից՝ Ալիևը հայտարարում է, թե «ամբողջ աշխարհը Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս»։ Նախ, ո՞ւր են այդ հայտարարությունները, երկրորդը, եթե ճանաչել են՝ այդ դեպքում ինչո՞ւ են ընդհանրապես Մինսկի խմբի համանախագահները միջնորդում բանակցություններ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի շուրջ։ Եթե ճանաչել են, որոշել են, իբր թե, ապա այդ դեպքում ինչո՞ւ են շարունակում քննարկել։ Այսպիսի հարց բարձրացնելու իրավունք ունե՞նք։

– Իհարկե։ Դրա համար ասացի՝ եթե Ադրբեջանը միշտ գտնվել է իր կոշտ դիրքորոշման մեջ, և մենք բանակցել ենք, արդյունքում մենք ոչնչի չենք հասել, արդյունքում մենք ստացել ենք 2016 թ․ Ապրիլյան պատերազմ։ Մոռացել ենք, որ կռվում էինք «80-ականների զենքերով»։ Բայց ինչքան էլ մենք փորձում էինք կառուցողական լինել, միևնույն է, Ադրբեջանը զինվել է ու մտածել, որ կարող է իրեն թույլ տալ հարձակվել՝ վստահ լինելով, որ ժամանակն աշխատում է իր օգտին։ Այսինքն՝ ինքը բավարար չափով զինվում է, մենք մնում ենք կառուցողական տիրույթում։ Հիմա էլ մտածում ենք, թե եթե Հայաստանի վարչապետը կոշտ դիրք բռնի՝ դա կտանի պատերազմի։ Բայց չէ՞ որ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանին մեր կառուցողական լինելը չէր, որ օգնեց հարձակվել։ Եթե նա տեսնում էր ուժ հարձակվելու՝ նրան անգամ պատրվակ պետք չէր։ Եթե Ադրբեջանն այսօր հնարավորություն ունենա հարձակվելու և որոշի, որ իրավիճակը բարենպաստ է դրա համար, ապա կհարձակվի։ Իսկ եթե հնարավորություն չունենա՝ կմտածի, որ ժամանակն իր օգտին չէ ու չի հարձակվի։ Ինչո՞ւ ենք այդ դեպքում ուզում ցույց տալ, թե իբր հայկական կողմը դրդեց նրան հարձակման։ Այդ դեպքում 2016-ին ո՞վ դրդեց նրան հարձակման։
– Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովն էլ Փաշինյանին ի պատասխան հայտարարեց, թե «մենք մեր խոսքը ռազմի դաշտում կասենք»։

– Այո, բայց նրանք ե՞րբ չեն դա ասել։ Նույն Ալիևն ասում է, թե կարող են հասնել Երևան, Զանգեզուրը վերցնել։ Ու դա միջազգային հանդիպումների, իսլամական պետությունների ղեկավարների հավաքի ժամանակ էր ասում։ Ուստի, երբ մենք ասում ենք, որ մենք կառուցողական ենք, այդ կառուցողականն ունի որոշակի սահման։ Մեր դիրքերն աշխարհում պիտի շահեկան լինեին, աշխարհը Ադրբեջանին ճանաչեր ագրեսոր, Ադրբեջանի մտքով էլ անգամ չանցներ հարձակվել։ Բայց Ադրբեջանը 2016-ին հարձակվել է, այսօր էլ հոխորտում է, ասում է՝ «ես հարցը կլուծեմ ռազմի դաշտում»։ Այսինքն՝ նա որևէ անհանգստություն չունի միջազգային սանկցիաների նկատմամբ և եթե իսկապես հասկանա, որ բավարար ուժ ունի ու հարձակվելու դեպքում հաջողություն կունենա, նա կգնա այդ քայլին։ Բայց նա արդեն համոզվել է, որ կարճատև պատերազմն օգուտ չի տալու, իսկ լայնածավալ պատերազմի նա ուղղակի պատրաստ չէ։ Այս իմաստով մեր ավելորդ զիջողականությունը ոչինչ չտվեց մեզ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր հոդվածում:

դիտվել է 385 անգամ
4 օրում քարտեզ են հրապարակել՝ նշանակում է նախ... Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստան... Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտա... Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ... Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյո... Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan