Արծվանիկի պոչամբարի աղտոտումը հարված է գործող իշխանությանը (Տեսանյութ)
Հերթական անգամ հարված է հասցվում մեր էկոլոգիական միջավայրին, Ողջի գետի գույնը փոխվել է։ Վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող աշխարհում խոշորագույն պոչամբարներից մեկը՝ Արծվանիկի պոչամբարը, վերջինս պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, վթարի հետևանքով արտանետումները լցվել են ջուրը։
Սա քրեական հանցագործություն է, քաղաքական ապտակ գործող իշխանությանը, քանի Փաշինյանը հաճախ է ընդգծել Հայաստաանի Հանրապետությունում հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկությունների կողմից բնապահպանական և աշխատանքային չափանիշների պահպանման կարևորությունը։ Այս պայմաններում խոսել ռիսկերի կառավարման և հանքաարդյունաբերության մասին անլուրջ է։ Սա առաջին դեպքը չէ, հիշենք թե ինչպես Դեբետը թունավորվեց Թեղուտի հանքի պոչամբարից , և մինչ օրս շարունակում է թունավորվել։
Նույնը այսօր կատարվում է Ողջի գետի հետ։ Ինչ անուն տալ այս իրավիճակին,կառավարության բացթողու՞մ, վերահսկողության պակա՞ս , թե աղետ։ Ցանկացած պարագայում ռիսկերը դուրս են վերահսկողության սահմաններից, իսկ թե ո՞վ է պատասխան տալու բացարձակ պարզ չէ։ Եթե նույնիսկ սա վթար է, և ռիսկի գնահատման մեջ է ներառված, պատկերը ցույց տվեց որ այդ ռիսկը պատշաճ կերպով չի վերահսկվում։ Հիշեցնենք , որ Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի` բուսական կամ կենդանական աշխարհը դիտավորությամբ զանգվածաբար ոչնչացնելը, մթնոլորտը, հողերը կամ ջրային պաշարները թունավորելը, ինչպես նաև էկոլոգիական աղետ առաջացրած այլ արարքներ կատարելը՝ պատժվում են ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:
Նյութի սկզբնաղբյուրը՝ 1in.am