Ատլանտյան օվկիանոսից որսացել են հսկայական սպիտակ շնաձկան անշունչ մարմինը, որը սպանվել էր ավելի խոշոր գիշատչի կողմից
Համացանցում հայտվել է սատկած հսկայական սպիտակ շնաձկան մարմինը, որին բռնել են ԱՄՆ-ի լողափում, հաղորդում է Fox News-ը:
Փորձագետների համոզմամբ՝ շուրջ 4 մետր երկարություն եւ ավելի քան 544 կգ քաշ ունեցող շնաձկան վրա հարձակվել էր ավելի խոշոր ծովային գիշատիչը:
Ըստ շնաձկների ուսումնասիրությամբ զբաղվող OCEARCH միջազգային կազմակերպության տեղեկությունների՝ Վիմի մականվամբ շնաձկան մարմինը որսացել են Ատլանտյան օվկիանոսում հոկտեմբերի 4-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր:
Կազմակերպությունը համացանցում հրապարակել է գլխին մեծ արյունոտ վերք ունեցող սատկած շնաձկան լուսանկարը:
«Սպիտակ շնաձկներն ապրում են դաժան աշխարհում: Ապացույցնե՞ր են պետք: Նայեք Վիմի շնաձկան գլխին»,-կազմակերպությունը մեկնաբանել է հրապարակված լուսանկարը: