Սարգիս Ադամյանը մասնակցեց «Հոֆենհայմի» հաղթանակին (տեսանյութ)
Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում «Հոֆենհայմը» տանը մրցեց «Շալկեի» հետ եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։
71-րդ րոպեին հաշիվը բացեց խորվաթ հարձակվող Անդրեյ Կրամարիչը, իսկ 86-րդ րոպեին կրկնապատկեց Տոգոյի ներկայացուցիչ Իլա Բեբուն։
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 62-րդ րոպեին։
«Հոֆենհայմը» 11 միավորով 11-րդ տեղում է։ «Շալկեն» 7-րդն է՝ 14 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 8-րդ տուր
«Հոֆենհայմ» - «Շալկե»՝ 2։0 (տեսանյութ)
Անդրեյ Կրամարիչ, 71, Իլա Բեբու, 86