«Գյումրու տուն-ինտերնատ»-ի տարեց խնամյալները դուրս չեն հանվելու խնամքի տնից. Բաթոյան
«Գյումրու տուն-ինտերնատ»-ում մատուցվող ծառայություններն արտապատվիրակվելու են բարեգործական կազմակերպության: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Այս մասին ֆեյսբուքյան իր էջում երեկ երեկոյան գրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
«Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տարեց խնամյալները դուրս են հանվելու խնամքի տնից, կեղտոտ մանիպուլյացիայի արդյունք են եւ չեն համապատասխանում իրականությանը:
«Գյումրու տուն-ինտերնատ»-ում մատուցվող ծառայություններն արտապատվիրակվելու են բարեգործական կազմակերպության: Սա նշանակում է նույն տեղում, նույն մարդկանց համար խնամք կազմակերպել, ներգրավելով նաեւ նոր ներդրումներ:
ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ նախապես հանդիպման ժամանակ փոխնախարարը տեղեկացրել է, որ ընտրված կազմակերպության համար պայման կսահմանվի, որ աշխատակազմ ընտրելիս առաջնահերթություն տան ՊՈԱԿ-ի աշխատակիցներին:
Մենք շարունակելու ենք բարեփոխումները հանուն մեր տատիկների եւ պապիկների, իսկ նրանք, ովքեր այս գործում անձնական շահ կհետապնդեն, կարժանանան համապատասխան վերաբերմունքի՝ օրենքով սահմանված կարգով»,–գրել է: