Կադիրովին ծիծաղեցրել է իրեն կինոաստղի հետ համեմատող լրագրողի խոսքը
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ առաջին անգամ է Սաուդյան Արաբիայում և ԱՄԷ-ում լսում իր հանրաճանաչության մասին:
NTV-ի լրագրող Վադիմ Տակմենևը «Կենտրոնական հեռուստատեսություն» հաղորդման եթերում հարցրել է չեչեն առաջնորդին հանրաճանաչության մասին: Հաղորդավարը նշել է, որ Էր-Ռիադում և Աբու-Դաբիում շեյխերն ու թագավորական ընտաիքների անդամները ընդունել են Կադիրովին որպես հատուկ հյուր, և լրատվամիջոցները նրան այնտեղ համեմատել են երաժշտության կամ կինոյի աստղի հետ:
Կադիրովին ծիծաղեցրել է նման համեմատությունը:
Չեչնիայի ղեկավարն ասել է, որ սերտ հարաբերություններ ունի այդ երկրների ներկայացուցիչների հետ:
«Եվ այն փաստը, որ ես այդքան սիրված եմ, առաջին անգամ եմ լսում, հետևելու եմ դրան», – ծիծաղով ասել է նա: