«Յուվենտուսը» հաղթեց «Բոլոնիային»
Իտալիայի առաջնության 8-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» տնային խաղում ուժերը չափեց «Բոլոնիայի» հետ:
Խաղի հաշիվը 19-րդ րոպեին բացեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: «Բոլոնիայի» բրազիլացի պաշտպան Դանիլո Լարանժերան 26-րդ րոպեին խփեց պատասխան գոլը: Հանդիպման 54-րդ րոպեին բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը խփեց թուրինյան ակումբի հաղթական գոլը:
«Յուվենտուսն» այժմ ունի 22 միավոր և 8-րդ տուրից հետո նույնպես կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր
«Յուվենտուս» - «Բոլոնիա»՝ 2:1
Կրիշտիանու Ռոնալդու, 19, Միրալեմ Պյանիչ, 56 - Դանիլո Լարանժերա, 26