Երևան, 29.Մարտ.2024, 00:00 |
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղությանն ավելի մոտ... ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առ... Եղեգնաձորում զենքի գործադրմամբ խուլիգանությու... «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայող... Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվե... «ՎԱԶ 2106»-ը մերկասառույցի պատճառով դուրս է ե... Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխու... Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած... Սուրբ Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջ... Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի ... Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բան... Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում... ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել 3,9 միլիարդ դոլար ... Քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկ... Ինչու է չեղարկվել Ադրբեջանում ապօրինաբար պահվ... Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությո... «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցա... Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպ... Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ ք... Քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյն ազատ է ... Հրազդանի կիրճում հայտնաբերվել է գողության մեղ... Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատ... Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի ... Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպ... Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մե... Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտու... Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հ... Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին ... Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաք... Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել ա... Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայաց... «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդա... «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երե... «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության... Վերացվել է կաթնամթերքի արտադրության գործունեո... Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարն... Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություննե... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում քարաթա... «Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Ար... Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները մարտի 29-... Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-... Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և... «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում ... «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային ... «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հա... «Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ ... «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են... Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բ... «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասո... «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են ... «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ... «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞... «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դա... Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների հ... Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյ... «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի ... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա...

Թուրքիայի՝ Սիրիայում սկսած գործողությունից շահում են Թրամփը, Ասադն ու Պուտինը

Ավելի քան 8 տարի առաջ Սիրիայի Արաբական Հանրապետությունում «Արաբական գարնան» ազդեցությամբ բռնկված քաղաքացիական պատերազմը, որը հետագայում վերաճեց բազմակողմ ու բազմաշերտ հակամարտության՝ «բոլորը բոլորի դեմ» տրամաբանությամբ, վերջին 5-7 տարիներին դարձել է մեր տարածաշրջանի՝ Մեծ Մերձավոր Արևելքի ընդհանուր քաղաքական իրադրության ու կայունության, ինչ-որ առումով նույնիսկ միջազգային իրադրության վրա ներգործող ամենաազդեցիկ գործոններից մեկը։

Սիրիայի շուրջ ու սիրիական հողի վրա վերջին 4-5 տարիներին լուրջ զարգացումներ են ապրել Հայաստանի արտաքին քաղաքական շահերի և անվտանգության միջավայրի, առհասարակ տարածաշրջանային անվտանգության ու կայունության տեսանկյունից չափազանց կարևոր ու հետաքրքրական երկու ուղղություններ՝ Ռուսաստան-Թուրքիա և Թուրքիա-Միացյալ Նահանգներ հարաբերությունները։ Այս գործընթացների առանցքում իր դերակատարումը տարածաշրջանում նկատելիորեն բարձրացրեց նաև քրդական գործոնը։

Ռուս-թուրքական կոնֆլիկտից՝ մինչև ջերմացում

Հիշենք, որ սիրիական հակամարտության սկզբնական շրջանում Թուրքիան ու Ռուսաստանը տրամագծորեն հակադիր շահեր ունեին։ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը մինչ Սիրիայի քաղաքացիական պատերազմը ջերմ անձնական հարաբերություններ ուներ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ու նրա ընտանիքի հետ, շատ արագ մոռացավ երբեմնի ջերմ, բարիդրացիական հարաբերություններն իր հարևանի հետ և ամեն կերպ աջակցում էր Ասադի իշխանության տապալմանը։ Իսկ Ռուսաստանը դեռևս խորհրդային տարիներից Ասադի վարչակարգի դաշնակիցն է եղել։

Սիրիան էլ ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած միակ հենակետն էր, որը թույլ էր տալիս Մոսկվային պահպանել իր ռազմաքաղաքական ներկայությունը կարևորագույն այս տարածաշրջանում։ Ու թերևս չենք սխալվի, եթե ասենք, որ Ասադը հիմնականում հենց Ռուսաստանի քաղաքական-դիվանագիտական աջակցության, իսկ 2015 թ․ սեպտեմբերից սկսած՝ նաև ռուսական ռազմական միջամտության շնորհիվ կարողացավ պահպանել իր իշխանությունը։ Հենց այս շրջանում ռուս-թուրքական հարաբերությունները կտրուկ սրվեցին։ Լարվածությունը գագաթնակետին հասավ 2015 թ․ նոյեմբերին, երբ թուրքական զինուժը թուրք-սիրիական սահմանի մոտակայքում խոցեց ռուսական օդուժին պատկանող Սու-24 ռազմական ինքնաթիռը։ Հետագա ամիսներին, սակայն, Ռուսաստանը քաղաքական, տնտեսական ճնշումների միջոցով կարողացավ ինչ-որ չափով սանձել Թուրքիային, ու նույն Թուրքիայի նախագահ Էրդողանը, Սիրիայում իր «խաղը» խաղալով ու մանևրելու քաղաքականությունը շարունակելով հանդերձ, սկսեց համագործակցել Կրեմլի հետ ու զգալի առումով գործել ռուսական քաղաքականության ու շահերի տիրույթում։ Հենց այս հողի վրա էլ սկսվեց ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը։ Սիրիայի շուրջ ձևավորվեց դաշինք, համագործակցության ձևաչափ, որին միացավ նաև Սիրիայում իր շահերն ունեցող Իրանը։ Հենց այս երեք պետությունները պիտի աստիճանաբար ուժեղացնեին իրենց ազդեցությունը սիրիական պատերազմի թատերաբեմին՝ փորձելով ամեն կերպ խաղից դուրս թողնել Արևմուտքի ուժերին ու հատկապես ամերիկացիներին։

Թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը


Այս զարգացումներին զուգընթաց, կրկին Սիրիայի «գետնի վրա», կտրուկ սրվեցին Թուրքիայի հարաբերությունները իր արևմտյան/ՆԱՏՕ-ական գործընկերների ու հատկապես Վաշինգտոնի հետ։ Եթե փորձենք առանձնացնել վերջին մեկ-երկու տարվա ընթացքում թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման մի քանի նշանավոր դրվագ, ապա դրանցից մեկը Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի հարցն էր, որի պատճառով թուրք-ամերիկյան լարվածությունը վերաճեց առևտրային պատերազմի։ 2018 թ․օգոստոսի 1-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարեց Թուրքիայի նկատմամբ որոշակի պատժամիջոցների սահմանման մասին։

Մյուս կարևոր հարցը կապված է Թուրքիային ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման գործարքի հետ, որին Միացյալ Նահանգները, որպես Թուրքիայի ռազմաքաղաքական դաշնակից, դեմ է։

Եվ երրորդ՝ վերջին զարգացումը Թուրքիայի ձեռնարկած ռազմական նոր օպերացիան է Սիրիայի հյուսիսային շրջաններում։ Այստեղ, սակայն, մի քանի կարևոր հարցեր կան, որոնք հստակեցման կարիք ունեն։ Այդ դեպքում միայն կկարողանանք հասկանալ այս նոր լարվածության պատճառներն ու դրանց հնարավոր հետևանքները։

Վաշինգտոնը հավանություն տվե՞լ է

Հոկտեմբերի 9-ին թուրքական զինուժն ու թրքամետ զինյալ խմբավորումները ձեռնարկեցին Թուրքիայի երրորդ՝ «Խաղաղության աղբյուր» անվանումը ստացած ռազմական գործողությունը՝ այս անգամ Եփրատ գետից դեպի արևելք ընկած շրջաններում։ Ընդհանուր առմամբ, Թուրքիայի այս ռազմարշավի նպատակը քրդական զինված խմբավորումներին Թուրքիային սահմանակից սիրիական շրջաններից դուրս մղելն ու այս տարածքում, այսպես կոչված, «անվտանգության գոտի» ստեղծելն է։ Բայց Սպիտակ տան ու հատկապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքը Թուրքիայի այս ռազմական ագրեսիային, հատկապես առաջին օրերին, փոքր-ինչ հակասական էր։

Թուրքական ռազմական ներխուժման նախօրեին Սպիտակ տունը տեղեկացրեց, որ Միացյալ Նահանգները դուրս է բերում իր զորքերը Սիրիայի այն շրջաններից, որտեղ պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել, ինչը շատերի կողմից գնահատվեց որպես դավաճանություն Ամերիկայի դաշնակից քրդերի նկատմամբ։ Այսինքն՝ մի կողմից Վաշինգտոնը, կարծես, «կանաչ լույս» վառեց թուրքերի համար դեպի Հալեպ, Ռակկա և Հասաքե նահանգների սահմանամերձ շրջաններ, բայց օրեր անց Թուրքիայի նկատմամբ տնտեսական նոր պատժամիջոցներ սահմանվեցին Սիրիա ներխուժելու համար։ Պատժամիջոցների հրամանագիրը ստորագրել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելին, փոխնախագահ Մայք Փենսը հայտարարեց, որ Թրամփը Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցում կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում։ Հետո եղավ սկանդալը՝ կապված ամերիկյան պատվիրակության հետ։ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը և պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիա էին մեկնել՝ բանակցելու Թուրքիայի ղեկավարության հետ Սիրիայում թուրքական բանակի գործողությունները դադարեցնելու հարցի շուրջ, սակայն Էրդողանը հրաժարվել է ընդունել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ հայտարարելով, որ նրանք կբանակցեն իրենց աստիճանի պաշտոնյաների հետ, իսկ ինքը կբանակցի միայն ԱՄՆ նախագահի հետ։

«Երբ Թրամփը կգա այստեղ, այն ժամանակ էլ կխոսենք»,- ասել է Էրդողանը։

«Ձեզ կհիշեն որպես սատանայի»

Էրդողանի այս հանդգնությանը հետևեց թուրք-ամերիկյան մեկ այլ՝ ոչ պակաս աղմկոտ սկանդալ։ Պարզվեց, որ Թրամփը հոկտեմբերի 9-ին նամակ է ուղարկել Էրդողանին՝ առաջարկելով գործարք կնքել Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ։ Հակառակ պարագայում ԱՄՆ նախագահը կրկին սպառնացել է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը։ Նամակն ինչ-ինչ ճանապարհներով ընկել է ամերիկյան լրատվամիջոցներից մեկի ձեռքը, որն այն հրապարակել է հոկտեմբերի 16-ին։ Նամակում Թրամփը, դիմելով իր թուրք գործընկերոջը, ասում է, թե «պատմությունը բարեհաճ կգտնվի ձեր հանդեպ, եթե ճիշտ գործեք և մարդասիրական ճանապարհով։ Բայց եթե լավ բաներ տեղի չունենան՝ այն ընդմիշտ կհիշի ձեզ որպես սատանայի»։

Հետո ավելացրել է․ «Մի՛ եղեք այդքան համառ, մի՛ եղեք հիմար։ Ես ձեզ ավելի ուշ կզանգահարեմ»։

BBC-ի հաղորդմամբ՝ Էրդողանը աղբարկղն է նետել Թրամփի նամակը։

Թրամփն ասել է՝ «սուտ է»

Հիշելով իրադարձությունների ժամանակագրությունը՝ թուրքագետ Հակոբ Չաքրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ վերջին զարգացումները Սիրիայում էլ ավելի սրեցին Թուրքիայի և Միացյալ Նահանգների՝ առանց այդ էլ լարված հարաբերությունները։ Էրդողանը, մեր զրուցակցի խոսքերով, ռազմական գործողությունները սկսելուց հայտարարել է, թե համաձայնեցրել է այդ հարցը «մեծարգո նախագահ Թրամփի հետ»։ Բայց հետո զարգացումները այլ ընթացք են ստացել։

«Գործերը, կարծես թե, նորմալ էին ընթանում, մանավանդ երբ Միացյալ Նահանգները դուրս բերեց իր զինվորներին այնտեղից։ Զորք չեմ ասում, որովհետև այնտեղ ընդամենը 1100 կամ 2000 զինվոր կար։ Նրանց մեջ, ամերիկացիներից բացի, կային նաև որոշ թվով անգլիացի ու ֆրանսիացի զինվորներ։ Նրանց դուրսբերումը, կարծես, թուրքերի համար գործունեության նոր դաշտ էր բացում։ Հարց էր առաջանում՝ այդ վակուումը ո՞վ պիտի լցնի․ քրդե՞րը, թե՞ թուրքերը։

Բնական է՝ թուրքերը պիտի լցնեին։ Թուրքերը խիստ ուրախացած էին։ Երբ քրդական կուսակցությունները, ավելի ճիշտ՝ Սիրիայի դեմոկրատական ուժերը (դրանք քրդական են) դիմեցին Ռուսաստանին, նրանց խնդրանքով ռուսները միջնորդեցին, որ Բաշար ալ-Ասադի վարչակարգը բանակցի իրենց հետ։ Հմեյմիմ ռազմաբազայում են հանդիպել, որից հետո ամերիկացիները զգացին, թե ինչ սխալ են գործել, որովհետև, փաստորեն, կանգնեցին Սիրիայից դուրս մղվելու հրամայականի տակ։ Թրամփը հոկտեմբերի 15-ին զանգել էր Սիրիայի դեմոկրատական ուժերի ղեկավարներից մեկին՝ ասելով, թե իրենք կարող են թուրքերին դիմել, որ դադարեցնեն գործողությունները, զինադադար հայտարարեն և բանակցություններ սկսեն։ Քրդերը թեև մերժել էին, բայց, այնուամենայնիվ, Էրդողանին զգուշացրել էր, որ զինադադար եք հայտարարում, բանակցում եք քրդական կազմակերպությունների հետ։ Հետո, երբ Էրդողանը մերժել է, Թրամփը Թուրքիային անվանել է «օկուպանտ» և նորից սպառնացել է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը՝ ինչպես միշտ է սպառնում։ Թուրք լրագրողները հաշվել էին, որ Թրամփը հոկտեմբերի 9-ից մինչև 12-ը 9 անգամ սպառնացել էր, թե «կոչնչացնեմ Թուրքիայի տնտեսությունը»։ Դրանից հետո էլ Թրամփը հայտնի պատվիրակությունը ուղարկեց»,- մեկնաբանեց մասնագետը։

Թուրքական կողմը, Հակոբ Չաքրյանի խոսքերով, հայտարարել է, թե համաձայնեցրել է Սիրիայում նախատեսված ռազմական գործողությունները «մեծարգո նախագահ Թրամփի հետ»։ Բայց Թրամփն ասել է, թե «ես նրանց առջև կանաչ լույս չեմ վառել, դա սուտ է»։ Բայց մյուս կողմից էլ Թրամփը Սիրիայի դեմոկրատական ուժերի և PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) մասին ասել է, թե «նրանք հրեշտակ չեն, իսկ այդ PKK-ն ավելի վտանգավոր է, քան «Իսլամական պետության» ահաբեկիչները»։

«Թրամփի ասածներից էլ բան չես հասկանում․ ամեն անգամ կարծիք է փոխում»,- բացատրում է փորձագետը՝ շարունակելով, որ Էրդողանը, չնայած իր հայտարարությանը, հոկտեմբերի 17-ին ընդունել է ամերիկյան պատվիրակությանը։ Հեռուստատեսությամբ էլ մի լավ քննադատել են Էրդողանին՝ թե «եթե ընդունելու էիր՝ ինչո՞ւ էիր էդպիսի բան հայտարարում»։

Դիվանագիտական էթիկայի կանոնները խախտող նամակ է

Ինչ վերաբերում է նամակին՝ պարզվում է, որ այն փոստով է ուղարկվել Թուրքիայի նախագահին․ «8 օր առաջ է գրվել։

Թուրքիայում Էրդողանը որևէ տեղեկություն չէր հաղորդել։ Հանկարծ Ամերիկայում ոնց է լինում՝ «Fox News» հեռուստաընկերությունը, որը Թրամփին մոտ կանգնած լրատվամիջոց է, հրապարակում է այդ նամակի տեքստը։ Եթե նրանք չհրապարակեին՝ Թուրքիայում տեղյակ չէին այդպիսի նամակի գոյության մասին։ Նամակի բովանդակությունից և տեղ գտած ձևակերպումներից կարելի է ասել, որ այն դիվանագիտական էթիկայի կանոնները խախտող նամակ է։

Համենայնդեպս, նախագահի նամակ չէ նախագահին։ Եթե իր բանակի ընկերոջը կամ համակուրսեցուն գրեր՝ ոչինչ։ Հիմա Էրդողանին քննադատում են, որ չի պատասխանում, քանի որ Թրամփն այդ նամակով ոչ միայն իր, այլև Թուրքիայի Հանրապետության ազգային արժանապատվությունն է վիրավորում։ Իսկ Թուրքիայի ազգային արժանապատվությունն, իհարկե, Էրդողանից անհամեմատ թանկ է»։

120-ժամյա զինադադար է հայտարարվել

Անկարայում Էրդողանի և ամերիկյան պատվիրակության անդամների հանդիպումը տևել է 1 ժամ 40 րոպե։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են, որ Սիրիայի հյուսիս-արևելքում 120-ժամյա հրադադարի ռեժիմի կհաստատվի, որի ընթացքում քուրդ զինյալները պետք է հեռանան Եփրատի արևելքից։ ԱՄՆ-ն աջակցելու «Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (YPG) դուրսբերմանը տվյալ գոտուց։

«YPG-ն այդ գոտուց իր ուժերը դուրս բերելու երաշխիք է տվել մեզ»,- ասել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը։

Նշվում է նաև, որ Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ չի սահմանի Թուրքիայի դեմ, իսկ արդեն սահմանված պատժամիջոցները կչեղարկվեն, երբ ռազմական օպերացիայի գոտում կապահովվի մշտական հրադադար։

Նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում Էրդողանին հասցեագրված շնորհակալական գրառում է արել՝ նշելով, որ փրկվելու են միլիոնավոր կյանքեր։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր հոդվածում:

դիտվել է 399 անգամ
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղությանն ավելի մոտ... ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առ... Եղեգնաձորում զենքի գործադրմամբ խուլիգանությու... «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայող... Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվե... «ՎԱԶ 2106»-ը մերկասառույցի պատճառով դուրս է ե... Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխու... Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած... Սուրբ Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջ... Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի ... Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բան... Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում... ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել 3,9 միլիարդ դոլար ... Քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկ... Ինչու է չեղարկվել Ադրբեջանում ապօրինաբար պահվ... Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությո... «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցա... Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպ... Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ ք... Քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյն ազատ է ... Հրազդանի կիրճում հայտնաբերվել է գողության մեղ... Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատ... Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի ... Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպ... Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մե... Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտու... Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հ... Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին ... Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաք... Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել ա... Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայաց... «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդա... «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երե... «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության... Վերացվել է կաթնամթերքի արտադրության գործունեո... Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարն... Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություննե... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում քարաթա... «Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Ար... Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները մարտի 29-... Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-... Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և... «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում ... «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային ... «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հա... «Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ ... «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են... Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բ... «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասո... «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են ... «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ... «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞... «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դա... Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների հ... Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյ... «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի ... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan