Երևան, 28.Մարտ.2024, 00:00 |
Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի... «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստում... «Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել... «Հրապարակ». Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմա... «Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից ... «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուր... Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամե... Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կեն... Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներ... Սի Ծինփինը կոչ է արել ԱՄՆ-ին խորացնել առևտրատ... 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կ... Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փե... Էնն Հեթուեյը խոստովանել է, թե ինչու է հրաժարվ... Մոսկվան ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաին... Սթիվեն Սիգալը տեսակցել է «Կրոկուսի» ահաբեկչու... Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյ... Բլինկենը կհանդիպի Ուկրաինայի արտաքին գործերի ... Լատվիայի վարչապետը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պա... Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությո... Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխութ... ԱՄՆ-ն հաքերների մասին տեղեկությունների դիմաց ... Լատվիան կարտաքսի ռուս դիվանագետին Դեսպան Ավետիսյանը Իսպանիայի Պատգամավորների Կո... 13-ամյա թոռը 63-ամյա պապի մարմինը հայտնաբերել... Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ֆիլատն ասել է, որ Սանդուն և նրա թիմը Մոլդովայ... «Ռուսաստանի համար չկան ոչ բարեկամ երկրներ, կա... Վերանորոգված ու վերազինված «Մհեր Մկրտչյան» ար... Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի ... Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Ա... Կրոսը ևս մեկ տարի կանցկացնի Մադրիդում Բելգորոդում խոցվել է 18 հրթիռ, իսկ Ուկրաինայո... «Հարավային Կովկասի ապագան Փարիզի համար գործիք... Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի ... Չինաստանը արձակել է Yunhai-3 գաղտնի արբանյակը... Ռոբերտ Պատինսոնն առաջին անգամ հայր է դարձել ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է Մարդկանց թ... Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի հակաս... Թայլանդում ընդունվել է միասեռ ամուսնություննե... Ֆեյսբուքի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է... Վերացվել է դպրոցի խոհանոցի արտադրական գործուն... ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին. կան տ... Վրաստանում ԵՄ դիտորդները նոր ղեկավար ունեն Հայաստանում Գվինեայի դեսպանն իր հավատարմագրեր... Վրացագիտության կենտրոնը նոր մեկնարկի հիանալի ... Արարատ Միրզոյանն Արգենտինայում անդրադարձել է ... «Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տ... 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համ... ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Հնդկաստանի ... Սվաճյան փողոցի շենքերից մեկի մոտ սպանության փ... Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տ... Փնտրելու կարիք չկա. այդ մարդիկ Տավուշում են և... Քուչակ գյուղում բախվել են «Toyota»-ն ու «Opel... Ադրբեջանի սամբոյի հավաքականը հրաժարվել է գալ ... Բոլոր լուծումները պետք է լինեն փոխզիջման տարբ... Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Կամեր... «Կրոկուս»-ում ահաբեկչության զոհերի թիվը հասել... Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրի... Իսպանիայում գրեթե 4,5 տոննա հաշիշ են առգրավել... Այսօր արդեն էմիրաթական ներդրումներն ավելի ու ...

Ադրբեջանն ու Թուրքիան վերածնում են պանթյուրքիստական ծրագիրը. Լարիսա Ալավերդյան

Ադրբեջանի ղեկավարությունը, պաշտոնական Բաքուն վերջին մեկ-երկու ամիսներին կտրուկ սրել է ագրեսիվ հռետորաբանությունը, ատելության խոսքը Հայաստանի հանդեպ։ Այս նոր սրացումը սկսվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի՝ «Արցախը Հայաստան է և վե՛րջ» խոսքերից, որին ի պատասխան, նախ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարեց թե «մենք մեր խոսքը ռազմի դաշտում կասենք»։ Հետո՝ հոկտեմբերի սկզբներին, ՌԴ Սոչի քաղաքում գումարված «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի ամենամյա համաժողովի շրջանակներում ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ասելով, թե «Ղարաբաղը վաղնջական ժամանակներից ադրբեջանական հող է և ամբողջ աշխարհի կողմից ճանաչված է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։ Այնպես որ՝ «Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան»։


Այսքանով Ալիևի դիվանագիտական-քարոզչական գրոհը չավարտվեց։ Բոլորն են թերևս հիշում հոկտեմբերի 11-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում, ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում տեղի ունեցած տհաճ միջադեպը, երբ Ալիևը փորձեց «անհարմար վիճակի մեջ դնել» Փաշինյանին՝ կլոր սեղանի շուրջ հայտարարելով, թե իբր «Հայաստանում հերոսացնում են ֆաշիզմը» ու մասնավորապես «գերմանացի ֆաշիստների մոտ ծառայած» Գարեգին Նժդեհին, որին աշխարհի «ամենատոլերանտ» երկրի նախագահն անվանեց «ֆաշիստական դահիճ ու դավաճան»։ Ո՞ւմ է Նժդեհը դավաճանել՝ Ալիևն, իհարկե, չասաց։ Նաև մոռացավ հիշեցնել քնած հայ սպային կացնահարած իրական դահճին՝ Սաֆարովին իր իսկ կողմից, ամենաբարձր մակարդակով հերոսացնելու մասին։ Բայց ամեն դեպքում արժանի պատասխան ստացավ Հայաստանի վարչապետի կողմից ու հենց ինքը ծիծաղելի վիճակի մեջ հայտնվեց։

Շուտով, սակայն, պարզվեց, որ 1918-21 թթ․-ին Հայաստանը Ալիևի պապերից՝ թուրք-թաթարական զավթիչներից ու իրեն այդքան հոգեհարազատ բոլշևիկներից պաշտպանած Նժդեհի դեմ կեղտոտ արշավը ամենևին էլ պատահական չէր։ Սա բազմաքայլ կոմբինացիա էր, որի հաջորդ քայլը նա պիտի աներ Բաքվում՝ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 7-րդ համաժողովին, որին մասնակցում էր նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Եվ այդ քայլը՝ Ալիևի նոր հայտարարությունը, վերաբերում էր Զանգեզուրին՝ ներկայիս Սյունիքին, այսինքն՝ հայկական այն երկրամասին, որի հանձնումը կամ փոխանցումը նորաստեղծ խորհրդային Ադրբեջանին, ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի, հնարավոր չեղավ միայն շնորհիվ նույն Նժդեհի ղեկավարած հերոսական ինքնապաշտպանության։ Բայց անհեթեթն այն է, որ հիմա Ալիևը հայտարարում է, թե Զանգեզուրը Հայաստանին «փոխանցել են», ինչը «հանգեցրեց թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»։


Էրդողանն էլ ասել է, թե «մենք հնարավորը կանենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ապահովելու համար։ Ադրբեջանական տարածքների օկուպացիայի հետևանքով մեկ միլիոնից ավելի մարդ այսօր փախստականի կյանքով է ապրում»։

Հայաստանի Արտգործնախարարությունն արձագանքել է Բաքվում Ալիևի և Էրդողանի արտահայտություններին։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն ասել է, որ «Ադրբեջանի նախագահը հերթական անգամ կրկնեց Հայաստանի և հայկական տարածքների հանդեպ իր նկրտումները՝ այս անգամ դրանք համեմելով պանթուրքիստական շեշտադրումներով»:


Իսկ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը իր հերթին նկատել է, որ Ալիևի հայտարարության մեջ առաջին անգամ հնչել է պանթյուրքիստական երանգ։

Ալիևի վերջին հայտարարությունների միջև տրամաբանական կապը նկատել են նաև հայ քաղաքական վերլուծաբանները։ Մասնավորապես, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը, «Տողերի արանքում» հաղորդաշարի թողարկման ընթացքում վերլուծելով վերջին իրադարձությունները, ցույց է տվել Ալիևի ծանր հռետորաբանության տողատակերը․ «Բաքվում տեղի ունեցավ թյուրքալեզու պետությունների ղեկավարների հերթական գագաթաժողովը, որի ժամանակ Ալիևը շատ ծանր հռետորաբանության անցավ և անգամ թույլ տվեց իրեն շոշափել Զանգեզուրին առնչվող խնդիրներ և շոշափել այն համատեքստում, որ Զանգեզուրը ՀՀ-ին «հանձնել» կամ «թողելը», դեռևս Խորհրդային Միության ժամանակ, իր հետ բերեց թյուրքալեզու աշխարհի մեջ «սեպ» ունենալուն։ Նժդեհ, Նժդեհի հետ կապված պատասխան՝ վերաբերող այդ նույն ժամանակահատվածին, Զանգեզուրի պահպանում, Զանգեզուրի շոշափում՝ թյուրքալեզու երկրների ղեկավարների գագաթաժողովին։ Եթե ուշադիր լինենք՝ շղթան ուղղակիորեն ուրվագծվում է»։

Այս շղթան իրոք ակնհայտ է, բայց եթե սա բազմաքայլ կոմբինացիա է, ապա ո՞րն է դրա նպատակը։ Սրանք հերթական «ուռռա-հայրենասիրական» հայտարարություններն են՝ «ներքին լսարանի» համակրանքը շահելու համար, թե՞ սրանով Ալիևը, իր թուրք դաշնակցի հետ միասին, քարոզչական, գաղափարական հող է նախապատրաստվում Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար։ Կամ էլ՝ նման հայտարարություններով Ադրբեջանն առնվազն վերահաստատում է իր երկարաժամկետ ծրագրերը՝ կապված Հայաստանի հետ։ Սա վերաբերում է նաև մեր մյուս հարևանին՝ Թուրքիային, որը, թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով, մինչ օրս փայփայում է Մեղրիի շրջանով Ադրբեջանին միանալու երազանքը։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ Ազգային ժողովի չորրորդ գումարման (2007-2012 թթ․) պատգամավոր, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի ղեկավար Լարիսա Ալավերդյանը:

 

– Տիկիլ Ալավերդյան, Ալիևի այս հայտարարությունները Ադրբեջանի ռազմավարական տեսլականի մասի՞ն են։ Սրանք պարզապես խոսքե՞ր են, թե՞ ինչ-որ պահի կարող են վերաճել գործողությունների, նոր ագրեսիայի Հայաստանի նկատմամբ։

– Նախ և առաջ սկսենք նրանից, որ ի տարբերություն մեր ներկայիս իշխանության՝ Ադրբեջանն ունի ռազմավարություն և այդ ռազմավարությունը հետապնդում է բավական պարզ ձևակերպված նպատակներ, որոնք իրենք չեն թաքցնում։ Խոսակցությունը Զանգեզուրի, Երևանի կամ այլ տարածքների մասին՝ ամեն դեպքում մենք պետք է հստակեցնենք, որ Ադրբեջանի ներկայիս իշխանությունը խոսում է մի քարտեզի վերականգնման մասին, որով նա 1919 թ․-ին դիմել է փարիզյան կոնֆերանսին, որ ճանաչվի մի տարածաշրջանով՝ Բաթումից մինչև Բաքու։ Եվ այդ տարածքի մեջ Հայաստանը մի եռանկյունի է՝ Սևանի կեսով՝ դեպի Երևան։ Այսինքն՝ մենք պետք է հստակեցնենք, որ սրանք պատահական քայլեր կամ պատահական արտահայտություններ չեն։

Իսկ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը ուղերձ է գնացել Հայաստանի գործող վարչապետի կողմից։ Կարծում եմ՝ նրանք, ովքեր ավելի խորքային տեղեկությունների են տիրապետում, պիտի հարց տան՝ արդյո՞ք դա պատահական էր, արդյո՞ք դա զուտ ներքին լսարանի համար էր։ Ես ուժեղ չեմ այդ տեսությունների մեջ, բայց պետք է ասեմ, որ ադրբեջանական քաղաքականությունը և ռազմավարությունը շատ ավելի հստակ է ձևակերպված, ագրեսիվ, նվաճողական քաղաքականություն է։ Եվ կրկնում եմ՝ իրենք ունեն գծած քարտեզ, որին ձգտում են։ Եվ այս առումով մենք պետք է հստակեցնենք, որ Հայաստանի որևէ մարմնի կամ հաստատության կողմից որևէ հոդաբաշխ արձագանք չի լսվում։ Կարծես, թե չեն նկատում կամ կարող է՝ չեն պատկերացնում, որ դրանք բոլորը մեկ շղթայի օղակներ են։ Կարող է՝ դա ընկալվում է որպես պատահականություն։ Այնինչ կրկնում եմ՝ դեռ 1990-ական թթ․-ին եղել է Բաքու-Երևան հեռուստակամուրջ, և այդ ժամանակ հենց այդ հարցն եմ տվել՝ ցույց տալով քարտեզը, որով ժամանակին Ադրբեջանը դիմել է փարիզյան կոնֆերանսին, որ ճանաչվի «ծովից ծով Ադրբեջան» սահմաններով։ Ու երբ նա խոսում էր սահմանների անխախտելիության մասին, ես այդ քարտեզը ցույց տվեցի, ասացի՝ դուք ո՞ր սահմանների մասին եք խոսում, սովետակա՞ն սահմանների, թե՞ այս քարտեզը նկատի ունեք, նկատի ունեք այն, որ Արցախը դուրս է եկել Ադրբեջանից խորհրդային այն օրենքներով, որոնք չեն հակասել միջազգային նորմերին։ Մեզ մոտ դա չի ընկալվում։ Իսկ ես կարծում եմ՝ ձեր նշած ուղերձները խոսում են այն մասին, որ ադրբեջանցիները նոր՝ ավելի ագրեսիվ փուլ են սկսում և տարածաշրջանային հարցը դարձնում են աշխարհաքաղաքական՝ ընդգրկելով դրա մեջ այսպես կոչված՝ թյուրքական աշխարհը։ Եվ դուք ճիշտ եք՝ Նժդեհը և մյուս բոլոր հայտարարությունները, քայլերը մեկ շղթայի հետևողական օղակներ են։ Դրանք պատահական չեն հնչեցվում ու ներքին լսարանի համար չեն՝ ինչպես մեզ մոտ են կարծում։ Այլ հնչեցվում են, օրինակ, «Վալդայի» կոնֆերանսին՝ Սոչիում, որտեղ շատ այլ երկրների ներկայացուցիչներ կան, Թյուրքական խորհրդի համաժողովին և այլն։

Ես կոչ եմ արել մեր իշխանություններին և պատկան մարմիններին համաչափ արձագանքել այն նոր փուլի վերաբերյալ, որի մեջ ցուցադրաբար մտել է Ադրբեջանը։

– Մեր արձագանքը զուտ քարոզչական-տեղեկատվական դաշտո՞ւմ պիտի լինի, թե՞ նաև այլ բնույթի պատասխաններ և հետևություններ պիտի լինեն։

– Ես համոզված եմ, որ պետք է արձագանքել ոչ միայն պրոպագանդիստական և տեղեկատվական դաշտում։ Օրինակ, այն դեպքը, որ մի քանի օր առաջ ադրբեջանցիները կոտրել էին վարչապետի պաշտոնական կայքը, մեզ ստիպում է նախ և առաջ անվտանգային ասպեկտներից նայել բոլոր այդ խնդիրներին։ Ես տարիներ շարունակ՝ դեռևս առաջին, երկրորդ, երրորդ նախագահների օրոք, պնդում էի, որ Հայաստանը ամբողջովին պասիվ դիրքորոշում ունի և այսպես կոչված՝ ռեակտիվ քաղաքականություն է վարում։ Այսինքն՝ սպասում է, որ ինչ-որ մի բան տեղի ունենա, որ նոր պատասխանի։ Այնինչ, եթե Ադրբեջանը ունենար այն փաստարկները, որ ունի Հայաստանը, չէր թողնի մեզ քայլ անգամ անել որևէ միջազգային հարթակում։ Մենք միջազգային հարթակներում չենք օգտագործել Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները, որոնք ամբողջությամբ հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Մենք դրանք չենք դարձրել քաղաքական օրակարգի հարց։ Դա նշանակում է, որ մենք տանուլ ենք տալիս։ Ապրիլյան պատերազմի մասին այսօր շատ են խոսում, և այդ կապակցությամբ պիտի ասեմ, որ պատերազմները սկսվում են այն ժամանակ, երբ ամբողջովին պարտվում է դիվանագիտությունը, և քաղաքականությունը, աշխարհաքաղաքական տեսլականները կա՛մ բացակայում են, կա՛մ շատ թույլ են։ Սա է խնդիրը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր հոդվածում:

դիտվել է 385 անգամ
Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի... «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստում... «Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել... «Հրապարակ». Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմա... «Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից ... «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուր... Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամե... Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կեն... Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներ... Սի Ծինփինը կոչ է արել ԱՄՆ-ին խորացնել առևտրատ... 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կ... Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փե... Էնն Հեթուեյը խոստովանել է, թե ինչու է հրաժարվ... Մոսկվան ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաին... Սթիվեն Սիգալը տեսակցել է «Կրոկուսի» ահաբեկչու... Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյ... Բլինկենը կհանդիպի Ուկրաինայի արտաքին գործերի ... Լատվիայի վարչապետը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պա... Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությո... Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխութ... ԱՄՆ-ն հաքերների մասին տեղեկությունների դիմաց ... Լատվիան կարտաքսի ռուս դիվանագետին Դեսպան Ավետիսյանը Իսպանիայի Պատգամավորների Կո... 13-ամյա թոռը 63-ամյա պապի մարմինը հայտնաբերել... Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ֆիլատն ասել է, որ Սանդուն և նրա թիմը Մոլդովայ... «Ռուսաստանի համար չկան ոչ բարեկամ երկրներ, կա... Վերանորոգված ու վերազինված «Մհեր Մկրտչյան» ար... Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի ... Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Ա... Կրոսը ևս մեկ տարի կանցկացնի Մադրիդում Բելգորոդում խոցվել է 18 հրթիռ, իսկ Ուկրաինայո... «Հարավային Կովկասի ապագան Փարիզի համար գործիք... Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի ... Չինաստանը արձակել է Yunhai-3 գաղտնի արբանյակը... Ռոբերտ Պատինսոնն առաջին անգամ հայր է դարձել ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է Մարդկանց թ... Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի հակաս... Թայլանդում ընդունվել է միասեռ ամուսնություննե... Ֆեյսբուքի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է... Վերացվել է դպրոցի խոհանոցի արտադրական գործուն... ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին. կան տ... Վրաստանում ԵՄ դիտորդները նոր ղեկավար ունեն Հայաստանում Գվինեայի դեսպանն իր հավատարմագրեր... Վրացագիտության կենտրոնը նոր մեկնարկի հիանալի ... Արարատ Միրզոյանն Արգենտինայում անդրադարձել է ... «Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տ... 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համ... ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Հնդկաստանի ... Սվաճյան փողոցի շենքերից մեկի մոտ սպանության փ... Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տ... Փնտրելու կարիք չկա. այդ մարդիկ Տավուշում են և... Քուչակ գյուղում բախվել են «Toyota»-ն ու «Opel... Ադրբեջանի սամբոյի հավաքականը հրաժարվել է գալ ... Բոլոր լուծումները պետք է լինեն փոխզիջման տարբ... Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Կամեր... «Կրոկուս»-ում ահաբեկչության զոհերի թիվը հասել... Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրի... Իսպանիայում գրեթե 4,5 տոննա հաշիշ են առգրավել... Այսօր արդեն էմիրաթական ներդրումներն ավելի ու ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan