UFC նախագահ. Քոնորը ոչինչ չի որոշում. Ամեն ինչ կախված է Նուրմագոմեդովից
UFC նախագահ Դան Ուայթը հայտարարել է, որ մոտ ապագայում նախատեսված չէ անցկացնել ռևանշ մենամարտ Քոնոր Մաքգրեգորի և Խաբիբ Նուրմագոմեդովի միջև:
«Նուրմագոմեդովը ցանկանում է մենամարտել Տոնի Ֆերգյուսոնի, Սեն-Պիերի և Մաքգրեգորի հետ: Քոնորն այժմ ոչինչ չի որոշում: Ամեն ինչ կախված է Նուրմագոմեդովի ցանկությունից:
Այնուամենայնիվ, մոտ ապագայում պետք չէ սպասել Մաքգրեգորի և Նուրմագոմեդովի միջև ռևանշ մենամարտին»,- Ուայթի խոսքը փոխանցում է MMA Junkie-ն:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը խեղդող հնարքով հաղթեց իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին: