Երգ, պար եւ բարձր տրամարություն. Երեւանը տոնեց 2801-ամյակը (տեսանյութ)
Այսօր` հոկտեմբերի 19-ին, մայրաքաղաք Երեւանը տոնում էր ծննդյան 2801-ամյակը:
Քաղաքի տոնի առթիվ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կազմակերպվել էին բազամաժանր համերգներ` հայակական շոու-բիզնեսի հայտնիների մասնակցությամբ:
«Էրեբունի - Երևան 2801» հիմնական միջոցառումները մեկնարկեցին երեկոյան: Առանձին համերգային ծրագրեր եղան Աջափնյակում (էստրադային), Ավանում (մանկապատանեկան), Դավթաշենում, (ջազային), Մալաթիա-Սեբաստիայում (էստրադային), Նոր Նորքում (էլեկտրոնական), Նորք-Մարաշում (ազգագրական), Նուբարաշենում (ռոք), Շենգավիթում (հեղինակային), Քանաքեռ-Զեյթունում (ռետրո): Իսկ կենտրոնում հնչում էր փոփ երաժշտություն: Ելույթ ունեցան Միքայել Ոսկանյան եւ ընկերներ, TmbaTa խմբերը, Գարիկ եւ Սոնա դուետը եւ դիջեյ Արենը: