Ալեքսանդր Գրիգորյանը հեռացել է «Տամբովի» գլխավոր մարզիչի պաշտոնից
Ռուսական «Տամբովի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրի՝ «Ուրալի» հետ խաղից հետո հրաժարական է ներկայացրել:
«Տամբովը» պարտություն է կրել «Ուրալի» հետ խաղում 1:2 հաշվով և 8 միավորով մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է:
53-ամյա մասնագետը «Տամբովի» գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը սկսել էր ապրիլին: