Հայկ Մարությանին Կարմիր բլուրում անակնկալի են բերել՝ նվիրելով Ռոբերտ Քոչարյանի գիրքը (Տեսանյութ)
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին Կարմիր բլուրում անակնկալ նվեր տվեցին: Նրան նվիրեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գիրքը:
Նրան մոտեցավ Քոչարյանի աջակիցներից մեկը եւ ասաց, որ սա կլինի նրա կողմից գրքի լավագույն գովազդը, հաշվի առնելով այն, որ Հայկ Մարությանը լինելով դերասան, նկարահանվել է բազմաթիվ գովազդներում:
«Այս պահին նկարահանվեցիք այս գրքի գովազդում, ինչի համար շնորհակալ ենք»,-ասաց Քոչարյանի աջակիցներից մեկը, ինչին ի պատասխան քաղաքապետը եւս հայտնեց իր շնորհակալությունը:
Հայկ Մարությանը լրագրողի հարցին ի պատասխան, ասաց, որ չի կարդալու Ռոբերտ Քոչարյանի գիրքը: