Երևանում Volkswagen Golf-ը բախվել է եզրաքարին, տապալել այն և մի պտույտ շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում (Տեսանյութ և լուսանկարներ)
Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11:50-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի 55 RR 575 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մոնթե Մելքոնյան փողոցի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, բախվել բետոնե արգելապատնեշին եւ մի պտույտ շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: