Մինչև նախաճաշը ֆիզիկական վարժություններով զբաղվող մարդիկ երկու անգամ ավելի շատ են այրում ճարպերը, քան նրանք, որոնք վարժություններ են կատարում ուտելուց հետո
Մինչեւ նախաճաշը ֆիզիկական վարժություններով զբաղվող մարդիկ երկու անգամ ավելի շատ են այրում ճարպերը, քան նրանք, որոնք վարժություններ են կատարում ուտելուց հետո: Նման եզրակացության են եկել Մեծ Բրիտանիայի Բիրմինհեմի համալսարանի գիտնականները:
Նրանց խոսքով՝ վաղ ֆիզիկական ակտիվությունը նաեւ նպաստում է արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորմանը:
EurekAlert!-ի հաղորդմամբ՝ 6-շաբաթյա հետազոտությանը մասնակցել է 30 տղամարդ: Նրանք ավելորդ քաշ են ունեցել կամ տառապել են ճարպակալմամբ: Կամավորներին բաժանել են 2 խմբի, մի խմբում նախաճաշել են մինչեւ վարժությունները, մյուսում՝ վարժություններից հետո: Պարզվել է, որ առավոտյան մինչեւ նախաճաշելը ֆիզիկական ակտիվությունը նպաստում է օրվա ընթացքում ճարպի այրմանը:
Երկու խմբերում տղամարդիկ միջինում կորցրել են քաշի միանման քանակ եւ նույն ֆիզիկական կառուցվածքն են ունեցել: Սակայն նրանց մկաններում, որոնք վարժություններ են կատարել մինչեւ նախաճաշը, նկատվել է առանցքային սպիտակուցների մեծացում, որոնք մասնակցում են մկաններ գլյուկոզայի եւ արյան հոսքի փոխադրմանը: