ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի դեմ
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի դեմ: ԱՄՆ առեւտրի նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցների պատճառը Կուբայում մարդու իրավունքների խախտումն է եւ Հավանայի կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի աջակցումը, հաղորդում է Ամերիկայի ձայնը:
Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ նոր պատժամիջոցները կսահմանափակեն Կուբայի հասանելիությունը կոմերցիոն ինքնաթիռների նկատմամբ՝ օդանավերի գործող լիցենզիաների հետկանչման միջոցով:
ԱՄՆ-ը նաեւ ընդլայնել է Կուբա մատակարարումների համար արգելված ապրանքների ցուցակը՝ դրանց թվում ավելացնելով ամերիկյան բաղադրիչներով ապրանքները: