Լավ հարաբերություններ ունեմ Մոուրինիոյի հետ. Լեմպարդ
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը պատմել է, թե ինչ հարաբերություններ ունի ակումբի նախկին գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինիոյի հետ:
«Ես լավ հարաբերություններ ունեմ Մոուրինիոյի հետ: Մենք երբեմն զրուցում ենք, տարբեր հարցեր քննարկում կապված ակումբի հետ:
Ես արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ զբաղվում եմ մարզչական աշխատանքով և ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում այլ մասնագետների հետ խորհրդակցելու մեջ»,- The Sun-ի հաղորդմամբ՝ ասել է Լեմպարդը:
Նշենք, որ Պրեմիեր լիգայի 8-րդ տուրից հետո «Չելսին» 14 միավորով 5-րդ տեղում է