Հայտնի է՝ երբ խաղադաշտ կվերադառնա Մխիթարյանը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իտալական ակումբի կազմում լիարժեք մարզումներ կկարողանա անցկացնել նոյեմբերի սկզբին:
Calciomercato-ի հաղորդմամբ՝ Մխիթարյանը կկարողանա մասնակցել նոյեմբերի 2-ին տեղի ունենալիք «Նապոլիի» հետ հանդիպմանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի առաջնության 8-րդ տուրի՝ «Սամպդորիայի» հետ հանդիպումը:
Մխիթարյանն աճուկի վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Լեչեի» հետ խաղում: