«Լիդս Յունայթեդը» 100 տարեկան է (Լուսանկար)
Անգլիական Չեմպիոնշիփում հանդես եկող «Լիդս Յունայթեդը» հոկտեմբերի 17-ին նշել է հիմնադրման 100 տարին։ Այդ առթիվ ակումբը ներկայացրել է նոր համազգեստ, որը սպիտակ է, ոսկեգույն խորհրդանշով։
Այդ համազգեստով «Լիդսը» կխաղա «Բիրմինգհեմի» դեմ հոկտեմբերի 19-ին։
Ակումբը նաեւ կազմակերպել է մեծ ընդունելություն թիմ նախկին եւ ներկա ֆուտբոլիստների եւ մարզիչների, հյուրերի համար։