Հոնկոնգում ցուցարարները փողոց են դուրս եկել Վինի Թուխի եւ Գայ Ֆոքսի պատկերով դիմակներով
Հոնկոնգում ցուցարարները փողոց են դուրս եկել մուլտիպլիկացիոն հերոսների պատկերով դիմակներով՝ ողջ քաղաքում կենդանի շղթա կազմելով ի նշան կիսաավտոնոմ տարածքներում ակցիաների ժամանակ դիմակ կրելու իշխանությունների արգելքի դեմ բողոքի:
Ցուցարարները Վինի Թուխի եւ Գայ Ֆոքսի պատկերով դիմակներով հավաքվել են քաղաքի փողոցներում ուրբաթ երեկոյան, հաղորդում է Associated Press-ը:
Ավելի վաղ Հոնկոնգի իշխանությունները քաղաքում զանգվածային ցույցերի ժամանակ դիմակ կրելու արգելքի մասին որոշում են ընդունել, սակայն ցուցարարները շարունակում են դիմակ կրել՝ ի նշան այդ որոշման դեմ բողոքի: