Արցախի Հանրապետության նախագահը Դիլիջանում մասնակցել է եկեղեցու հիմնաքարերի օծման արարողությանը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին Դիլիջանում մասնակցել է եկեղեցու հիմնաքարերի օծման արարողությանը:
Կրոնական ծիսակարգն անցկացնում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Արարողությանը մասնակցում են նաեւ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը: