ՍԴ դատավորները հանդես են եկել հայտարարությամբ. հետեւում են Հրայր Թովմասյանի ընտանիքի շուրջ տեղի ունեցող զարգացումներին
Սահմանադրական դատարանի դատավորները հետեւում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին եւ կարձագանքեն ըստ անհրաժեշտության։ Քիչ առաջ նման հայտարարությամբ են հանդես եկել ՍԴ դատավորները։
ՍԴ 9 անդամներից (այդ թվում Հրայր Թովմասյանը) հայտարարությունը ստորագրել են 7–ը։ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չի միացել հայտարարությանը։
Ալվինա Գյուլումյան
Արեւիկ Պետրոսյան
Արման Դիլանյան
Հրանտ Նազարյան
Աշոտ Խաչատրյան
Արայիկ Թունյան
Ֆելիքս Թոխյան