Հայաստանի հիմնական խնդիրն իր քաղաքացիների անվտանգության ապահովումն է. «Իմ քայլը»
Ինչպես քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդել էր, ՀՀ ԱԺ-ում մեկնարկել են խորհրդարանական լսումներ «Դիմակայող Հայաստան» թեմայով:
Հայաստանի Հանրապետության հիմնական խնդիրն իր քաղաքացիների անվտանգության ապահովումն է։ Այս մասին «Դիմակայող Հայաստան» թեմայով լսումների ժամանակ, հոկտեմբերի 18-ին ասաց Պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նա նշեց, որ Հայաստանը բնական աղետների ծագման բարձր մակարդակ ունեցող երկրների թվում է։ «Հետեւաբար, անհրաժեշտ է առանձին մոտեցումներ ցուցաբերել եւ գործի դնել հատուկ մեխանիզմներ, որպեսզի բոլոր քայլերն ուղղվեն մեր քաղաքացիների եւ երկրի բարգավաճմանն ու անվտանգության ապահովմանը»,- ընդգծեց Քոչարյանը։
Միեւնույն ժամանակ, նրա խոսքով՝ այս լսումների հիմնական նպատակն է՝ «անել ընդհանոր եւ համաձայնեցված քայլ առաջ, դեպի անվտանգ եւ կայուն ապագա»։