Զիդանն ու Պոգբան հանդիպել են Դուբայում
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Դուբայում հանդիպել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ, հաղորդում է բրիտանական Mirror՝ հրապարակելով լուսանկար։
Ֆրանսիացի մարզիչը Դուբայում մասնակցել է արհեստական բանականությանը նվիրված կոնֆերանսի։ Պոգբայի ոտնաթաթի վնասվածքից հետո վերականգնողական փուլի մի մասն անցկացրել է Դուբայում։
Զիդանը ցանկանում է հայրենակցին տեսնել «Ռեալում»։ Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիսի 30-ը։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Պոգբան մասնակցել է 5 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։