Արտակարգ պատահար Արմավիրի Այգեվան գյուղում. Այրվել է մոտ 1400 հակ անասնակեր
Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 17-ին, ժամը 14:53-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Այգեվան գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի տներից մեկի բակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:39-ին, մարվել՝ 21:37-ին:
Այրվել է մոտ 1400 հակ անասնակեր: