Դաշնակցությանը մարգինալացում է սպառնում նաև Արցախում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Դաշնակցությանը մարգինալացում է սպառնում նաև Արցախում: Ինչպես Հայաստանում, այնտեղ եւս իշխանությունները բոլոր ընտրությունների ժամանակ օգնել են այս կուսակցությանը խորհրդարան մտնելու եւ իշխանական կառույցներում պաշտոններ ստանալու հարցում:
Հիմա Դաշնակցության տեղական կառույցը մտածում է ում պոչին կպչի, որ նորից մտնի խորհրդարան, եւ այդ պատճառով է, որ Դաշնակցությունը դարձել է լայն կոնսոլիդացիայի ամենամեծ ջատագովը:
Հեղափոխությունից հետո այլեւս ոչ մեկը նրանց համար չի կարող ձայներ նկարել, անգամ Արցախում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: