Մխիթար Հայրապետյանը Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել. կփոխարինի Տարոն Մարգարյանին
Մխիթար Հայրապետյանը 30 կողմ, 4 ձեռնպահ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվեց Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ` փոխարինելով Տարոն Մարգարյանին: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից։