Հունաստանում Աթաթուրքի թանգարանում 12 մարդ բողոքի ակցիա է կազմակերպել Սիրիա Թուրքիայի ներխուժման դեմ
Հունաստանի հյուսիսում ոստիկանությունը ձերբակալել է 12 անձանց, որոնք ներթափանցել են Սալոնիկում գտնվող Աթաթուրքի թանգարանի տարածք եւ բողոքի ակցիա կազմակերպել Սիրիա Թուրքիայի ներխուժման դեմ, հաղորդում է Associated Press-ը:
Ցուցարարները ներթափանցել են թանգարանի տարածք եւ պաստառ փակցրել, որից հետո նրանց ձերբակալել են:
Նշվում է, որ թանգարանի տարածքի մի հատվածում գտնվում է Թուրքիայի հյուպատոսությունը:
Գործակալությունը նշում է, որ ակցիան կազմակերպել է հույն անարխիստների խումբը: