Պոլ Պոգբան ու Դավիդ դե Խեան բաց կթողնեն Լիվերպուլի դեմ հանդիպումը
Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունելու է «Լիվերպուլին»։ Հանդիպումը կկայանա կիրակի օրը։
Դե Խեան Իսպանիայի հավաքականի կազմում վնասվածք էր ստացել ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 8-րդ տուրի Շվեդիայի դեմ խաղում։ Իսկ Պոգբան դեռևս չի ապաքինվել հին վնասվածքից։
ՄՅՈւ - «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում հոկտեմբերի 19-ին՝ Երևանի ժամանակով 19։30-ին։