Ագուերոն վթարի է ենթարկվել (Լուսանկար)
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն հոկտեմբերի 16-ի առավոտյան վթարի է ենթարկվել, հայտնում է The Mirror-ը:
Ագուերոն «Մանչեսթեր Սիթիի» մարզաբազայի ճանապարհին վթարի է ենթարկվել իր Range Rover մակնիշի ավտոմեքենայով: Հարձակվողը վնասվածքներ չի ստացել:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ագուերոն «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Հղումը՝ ԱՅՍՏԵՂ