Մբապեն մերժել է ՊՍԺ-ի նոր պայմանագիր կնքելու առաջարկը
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն պատրաստվում է հեռանալ ակումբից, հայտնում է OK Diario-ն:
ՊՍԺ-ն նոր՝ տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր է առաջարկել Մբապեին, սակայն 20-ամյա հարձակվողը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել ֆրանսիական ակումբի հետ:
Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեի տեղափոխությամբ հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: