ՈւԵՖԱ-ն պատժել է Հռոմի «Լացիոյին»
ՈւԵՖԱ-ն պատժել է Հռոմի «Լացիոյին» ֆրանսիական «Ռենի» հետ Եվրոպայի լիգայի խաղում (2:1) իտալացի ֆանատների ռասիստական վանկարկումների համար, հաղորդում է կազմակերպության կայքը։
Շոտլանդական «Սելթիկի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրի խաղում «Լացիոյի» երկրպագուների Curva Nord տրիբունան փակ կլինի։
Բացի այդ, իտալական ակումբը կվճարի 20 հազար եվրո տուգանք։