«Ryanair»-ը Հայաստանից Ռուսաստան չվերթներ չի իրականացնի
«Ryanair» ավիաընկերությունը չի նախատեսում Հայաստանից Ռուսաստան չվերթներ իրականացնել: Այս մասին այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մամուլի ասուլիսի ժամանակ «Ryanair» իռլանդական բյուջետային ավիաընկերության շնորհանդեսին հայտարարեց ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Դավիդ Օ'Բրիենը:
Նա նշեց, որ մյուս բոլոր ուղղություններով ավիատոմսերի գները բավականին հասանելի կլինեն:
«Մեզ մոտ ավիատոմսերը միջինում կհասնեն մինչեւ 35 եվրո»,- հավելեց Օ'Բրիենը՝ նշելով, որ դեպի Հայաստան առաջին չվերթը կկայանա հունվարի 14-ին: