Ռոնալդուն Մեսիից 2 անգամ շատ է վաստակել Ինստագրամում
Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2018-ի արդյունքում «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիից երկու անգամ շատ է վաստակել Ինստագրամում, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը
Անցած տարի Ռոնալդուն Ինստագրամում արել է 49 գովազդային հրապարակում եւ ստացել է 44,1 միլիոն եվրո։ Մեսին 36 հրապարակման համար ստացել է 21 միլիոն եվրո։
Նրանք համաշխարհային առաջատարներն են։ Երրորդ տեղում է ամերիկացի մոդել Քենդալ Ջեները՝ 14,4 միլիոն եվրո։
Ռոնալդուն Ինստագրամում ունի 186 միլիոն հետեւորդ, Մեսին՝ 133 միլիոն։