«Արմենիա միջազգային օդանավակայանները» 20 մլն դոլարի ներդրում կկատարի «Շիրակ» օդանավակայանում
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը նախատեսում է 20 մլն դոլարի ներդրում կատարել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում: Այս մասին այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մամուլի ասուլիսի ժամանակ «Ryanair» իռլանդական բյուջետային ավիաընկերության շնորհանդեսին հայտարարեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն:
Ընդ որում, նրա խոսքով, ներդրումներն արդեն սկսվել են:
«Ապրիլին, երբ «Ryanair»-ը սկսի չվերթները, մեզ մոտ արդեն պատրաստ կլինի նոր ժամանման սրահը: Եվ մենք հնարավորություն կունենանք ավելի շատ չվերթներ ընդունել»,- վստահեցրեց Վենդեն՝ հավելելով, որ Հայաստանի ղեկավարությունը շահագրգիռ է նաեւ «Շիրակ» օդանավակայանի զարգացման համար, ինչը նրանց համար չափազանց կարևոր է: