Ինչպես անել, որ հունվարի 1-ից հետո ներկրվող մեքենաների համար կիրառվի մաքսազերծման հին կարգը. Կա նման հնարավորություն
Եթե ավտոմեքենա ներկրողը այն հայտարարագրի ոչ թե ուղեկցող բեռ, այլ հայտարարագրի որպես բիզնես, օրենսդրությամբ կա նախնական հայտարարագիր հասկացություն, որը թույլ կտա մաքսազերծումն անել այդ պահի օրենսդրությամբ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կա հնարավորություն, որ ավտոներկրողները դեկտեմբերի 1-ից հետո որոշ ժամանակ կարողանան մեքենաները մաքսազերծել հին կարգով:
«Այսինքն եթե մարդը գիտի, որ իր բեռը գալու է մոտակա մեկ ամսվա ընթացքում, օրինակ կարող է դեկտեմբերի 25-ին նախնական հայտարարագրի եւ ինքը հնարավորություն ունի մինչեւ հունվարի 25-ը իր բեռը մաքսազերծել դեկտեմբերի 25-ին եղած օրենսդրությամբ:
Այստեղ կարեւոր է եւ մարդիկ պետք է որոշում կայացնեն ավտոմեքենան հայտարարագրել որպես ուղեկցող բե՞ռ, թե՞ բիզնես»,-ասաց Անանյանը: