Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած եղբայրները ինքնախոստովանական ցուցմունք են տվել. նոր մանրամասներ
Այս գիշեր Ազատության պողոտայում ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարած եղբայրները ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել։
Տղաները պատմել են, որ Արաբկիր վարչական շրջանում գտնվող վարսավիրանոցներից մեկից գողություն են կատարել, ինչը նկատել են ոստիկանները և հետապնդել մինչև «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ։
Տղաները, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Գործի շրջանակներում ձերբակալվել են եղբայրներ՝ ծնված 2003 և 2001թթ.:
Ավելի վաղ Operativ լրատվականը հայտնել էր, որ հոկտեմբերի 16-ին` ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը և «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ» 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված անձինք ՀՀ ոստիկանության ծառայողներ են, ովքեր նույն օրը՝ ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:
Operativ լրատվականը հայտնել էր նաև, որ մի ոստիկանին սպանելու, մյուսին վնասվածք հասցնելու մեջ կասկածվող 2 անձինք հայտնաբերվել են: Ոստիկանների վրա հարձակվողները եղբայրներ են. նրանցից մեկն անչափահաս է:
Այնուհետև պարզ էր դարձել նաև, որ Ազատության պողոտայում զոհված ոստիկանը երկու երեխաների հայր էր, համակարգում էր 17 տարի