Եթե կլինի այնպիսի անձ, որն ավելի լավ կիրականացնի աշխատանքը, իհարկե, ես պետք է հեռանամ. Դավիթ Անանյան (Տեսանյութ)
Մեր աշխատանքային քննարկումների ժամանակ վարչապետի դժգոհությունները եղել են գործառույթների վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ է իր կատարած աշխատանքից:
«Ցանկացած կառույց, որ գործում է, իսկ ՊԵԿ-ն արդյունավետ է գործում, միշտ ավելի արդյունավետ գործելու տեղ կա, հետեւաբար վարչապետի դժգոհությունները մոտիվացնող են, բայց դա իմ անձին չեն վերաբերում: Համենայնդեպս մենք այդպիսի զրույց չենք ունեցել: