Սուրեն Պապիկյանն այցելել է Կապանի օդանավակայան (Տեսանյութ)
Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից ֆինանսավորվող Կապանի օդանավակայան: Այս մասին տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից։
Նախարարը ծանոթացել է օդանավակայանում տարվող աշխատանքներին, զրուցել մասնագետների եւ աշխատակիցների հետ: