Իսպանիայի հավաքականը Եվրո-2020-ի ուղեգիր նվաճելը նվիրել է Լուիս Էնրիկեին
Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Մորենոն հայտարարել է, որ Եվրո-2020-ի ուղեգիր նվաճելը նվիրում են թիմի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին։ Իսպանացի մասնագետը հավաքականից հեռացել էր դստեր առողջական խնդիրների պատճառով։ Աղջիկը քաղցկեղի հետեւանքով մահացել է 2019թ․ սեպտեմբերին։
«Այսօր մենք այս հաջողությունը նվիրում ենք Լուիս Էնրիկեին եւ նրա ընտանիքին։ Նրա աշխատանքը օգնեց մեզ դառնալ ավելի ուժեղ։ Մենք շնորհակալ ենք նրան»,- Մորենոյի խոսքը մեջբերում է Football Espana-ն։
Իսպանիայի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում հոկտեմբերի 15-ին 1։1 հաշվով է ավարտել հանդիպումը Շվեդիայի թիմի հետ։ Իսպանիան վաստակել է 20 միավոր եւ խմբում ապահովել է առնվազն երկրորդ տեղը։