Մի ոստիկանին սպանելու, մյուսին վնասվածք հասցնելու մեջ կասկածվող 2 անձինք հայտնաբերվել են. Ահարոնյան
Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել ու ոստիկանություն բերման են ենթարկվել երկու անձ՝ ժամեր առաջ Ազատության պողոտայում ոստիկանության ծառայողին հրազենի գործադրմամբ սպանելու կասկածանքով։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ նշելով, որ մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Հիշեցնենք, քիչ առաջ Operativ լրատվականը, հղում կատարելով Shamshyan.com կայքին, հաղորդել էր, որ կրակոցներ են հնչել Երևանում. ծառայողական պարտականությունները կատարելիս սպանվել է 1 ոստիկան,1-ն էլ դաժան ծեծի է ենթարկվել: