Ինչպես «Սասնա ծռերը» գրավել են ՊՊԾ գունդը, այնպես էլ Փաշինյանը գրավել է ռադիոտունը. Դա նույն արարքն է. Բալասանյան
Եթե Արցախի նախագահը որեւէ ահաբեկիչի հետ նստեր կաբինետում, կամ կապ չունի որտեղ, ինչ-որ հարցի շուրջ խոսեր, ինքն ինձ համար ահաբեկիչ համար մեկն է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ «Սասնա ծռերի» հանդիպմանը:
«Ինքը կստանա այն, ինչի մասին ես խոսում եմ, ինձ համար տարբերություն չկա: Չկա պետություն, որ ահաբեկիչներին պատերազմ հայտարարած չլինի: Ես չեմ ուզում անմասն մնալ դրանից: Ես չեմ ուզում, որ իմ երկրում լինի ահաբեկիչ, չեմ ուզում, որ լինի հանցագործություն կատարած եւ անպատիժ մնացած հանցագործ: Ես չեմ ուզում, որ պետական հատուկ պահպանվող տարածք գրավեն իմ երկրում, ճիշտ այդպես Նիկոլ Փաշինյանը ռադիոտունն է գրավել, դա նույն արարքն է»,-հայտարարեց Բալասանյանը: