Գույքահարկի բարձրացումը կազդի ՀՀ բնակչության խոցելի շերտերի վրա. փորձագետ
Գույքահարկի բարձրացումը կազդի ՀՀ բնակչության խոցելի շերտերի վրա: Այս մասին լրագրողների հետ հոկտեմբերի 15-ին կայացած հանդիպման ժամանակ ասաց Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Իշխան Կարապետյանը։
Նրա խոսքով՝ հավասարաչափ եկամտահարկի սկզունքի ներդրումը կառավարությունը որոշել է փոխհատուցել գույքահարկի բարձրացմամբ, ինչը կհանգեցնի երկրում բնակարանների գների թանկացմանը: «Աճը կազդի բնակչության վրա, հատկապես՝ Շիրակում եւ Լոռիում, որտեղ աղքատության մակարդակի ցուցանիշներն ավելի բարձր են, քան միջինում ողջ երկրի տարածքում»,- նշեց նա:
Նշենք, որ իշխանություններն առաջարկում են 2021-ին կտրուկ բարձրացնել գույքահարկը: