Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակը Ֆինլանդիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 8-րդ տուրի խաղին։
Ազդրի մկանային վնասվածքի պատճառով կազմից դուրս է մնացել Երեւանի «Փյունիկի» հարձակվող Արթուր Միրանյանը։ Կազմ է վերադարձել կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը («Ալաշկերտ»)։
Ֆինլանդիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին Տուրկուում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։
Դարպասապահներ
Արամ Հայրապետյան, «Ուրարտու»
Հենրի Ավագյան, «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս)
Պաշտպաններ
Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»
Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ»
Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»
Վարազդատ Հարոյան, «Ուրալ», Ռուսաստան
Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս» (Կիպրոս)
Ժորդի Ժոաո Արարատ, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա)
Անդրե Կալիսիր, «Գյոտեբորգ» (Շվեդիա)
Կիսապաշտպաններ
Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»
Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»
Արաս Օզբիլիս, «Փյունիկ»
Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Գոռ Մալաքյան, «Արարատ-Արմենիա»
Ռումյան Հովսեփյան, «Արդա» (Բուլղարիա)
Մարկոս Պիզելի, «Ակտոբե» (Ղազախստան)
Գեւորգ Ղազարյան, ԱԵԼ (Կիպրոս)
Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)
Հարձակվողներ
Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)
Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ» (Գերմանիա)
Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի» (Ռուսաստան)