Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը
Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ Տուրկուում կմրցի Ֆինլանդիայի հավաքականի հետ։
NEWS.am Sport-ը ներկայացնում է Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը․
Արամ Հայրապետյան, Արման Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Հովհաննես Համբարձումյան, Արտակ Գրիգորյան, Ռումյան Հովսեփյան, Գեւորգ Ղազարյան, Մարկոս Պիզելի, Սարգիս Ադամյան, Ալեքսանդր Կարապետյան:
Հիշեցնենք, որ վնասվածքների պատճառով առաջիկա հանդիպումը բաց կթողնեն Հենրիխ Մխիթարյանը, Կամո Հովհաննիսյանը եւ Արթուր Միրանյանը։
Ֆինլանդիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։