«Եթե պետությունը մեր հայրենակիցներին Սիրիայից տեղափոխի Հայաստան, ես պատրաստ եմ տրամադրել ապաստարան մի մեծ ընտանիքի (մինչև՝ 10 հոգի)». Ռաֆայել Երանոսյան
Դերասան Ռաֆայել Երանոսյանը մի մեծ ընտանիքի ապաստարան տրամադրելու պատրաստակամություն է հայտնել։ Այդ մասին նա տեղեկացրել է Facebook-յան էջում արված գրառմամբ։
«Եթե պետությունը մեր հայրենակիցներին Սիրիայից տեղափոխի Հայաստան, ես պատրաստ եմ տրամադրել ապաստարան մի մեծ ընտանիքի (մինչեւ՝ 10 հոգի), նաև կապահովվեմ աշխատանքով մեր գյուղում»,- գրել է դերասանը։