Արմավիրի ավտոկայանում 17-ամյա պատանին 15-ամյա դպրոցականի է դանակահարել
Արմավիր քաղաքում հոկտեմբերի 12-ին 15-ամյա պատանու են դանակահարել:
«Հոկտեմբերի 12-ին ժամը 12:00-ին Արմավիր բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ վնասվաքծներով` ծակած-կտրած վերքերով բուժօգնության է դիմել Մյասնիկյան գյուղի մի բնակիչ 2004 թվականին ծնված, ով հատնել է, որ վնասվածքներ ստացել է գյուղում վազելիս մետաղալարերի վրա վայր ընկնելու հետեւանքով:
Ձեռնարկված օլպերատիվ միջոցառումների ընթացքում պարզվել է, որ վերջինս վիճաբանության ընթացքում է դանակահարվել: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նրան Արմավիր քաղաքի ավտոկայանի հարեւանությամբ վիճաբանության ժամանակ դանակահարել է Արմավիր քաղաքի մի բնակիչ` ծնված 2002 թվականին, ով ներկայացել է Ոստիկանության բաժին ժամը 19:00-ին եւ տվել ինքնախոստովանկան բացատրություն»,-ասված է Ոստիկանության հաղորդագրության մեջ:
Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր: