Երևան, 25.Սեպտեմբեր.2020, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
ՄԱԿ-ի ղեկավարը հայտարարել է, որ կորոնավիրուսը... Սմբատ Գոգյանն ազատվել է ԲՈԿ նախագահի պաշտոնից Չեմ կարծում, որ թեկնածության հարցում որեւէ ու... Ստեփան Ղազարյան. Դարպասապահի համար ամենակարևո... Հայտնի է, թե ով կփոխարինի Արմեն Փամբուխչյանին... ԱՄՀ-ն գնահատել է համաշխարհային տնտեսության հա... «Շատ գեղեցիկ». Օլյան Հակոբյանի ու Հռիփսիմե Սա... ԱՄՆ-ը հայտարարել է Աֆքարիի սպանության պատճառո... Ապարանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր... ՍԴ նախագահի կարգավիճակն այնպիսին չէ, որ նա կա... Եվրոպայի լիգա. «Արարատ-Արմենիան» դուրս եկավ փ... Խոշոր հրդեհ Պտղունք գյուղում. այրվում է երկհա... Զարիֆը գնահատել է «կանաչ միջանցքների» մասին Պ... Բոտիչելիի վրձնին պատկանող դիմանկարը Sotheby's... Ծնվել է Ադամ Սահակյանի եղբոր առաջնեկը. նրան Ա... «Ես ոչ մի ՍԴ-ի նախագահի չեմ նախանձում». Հրայր... Վարչապետի որոշմամբ ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամր... «Շտապ ուզում եմ ամուսնանալ». Քիմ Քարդաշյանը հ... ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն ազատվեց պաշտոն... Ցանկացած եղանակով շարունակելու եմ պայքարել մի... Զարուհի Բաբայանի ու ամուսնու ջերմ գրկախառնութ... Թրամփը Բայդենին մեղադրել է որդու ֆինանսական գ... The Hill. Թուրքիայի ռիսկային արկածախնդրությու... Գարեջրի ապրանքանիշը պատրաստ է 50 000 դոլար վճ... Նաստյա Կամենսկիխը կրկին մերկացել է եւ լուսանկ... Սեպտեմբերի 25-ին՝ առանձին շրջաններում, 26-ին ... Պաշտպանի ներկայացուցիչներն «Արմավիր» ՔԿՀ-ում ... Զբոսայգում աղբ թափողներն այն կստանան փոստով՝ ... Թուրքիայում հատկապես վտանգավոր մոծակների տեսա... Արայիկ Հարությունյանը Ժողովրդական արվեստների ... Բարսելոնան Ատլետիկո տեղափոխված Սուարեսից շնոր... Ծեծի մեղադրանքով հետախուզվող 32-ամյա կինը հայ... Աշխարհում կարող է բանանի դեֆիցիտ սկսվել «Արարատ-Արմենիա» - «Ցելյե». Բուքմեյքերների կա... «Մեկնարկը հաջող է տրված». Արարատ Միրզոյանն առ... Թրամփը խոստացել է «հաղթել կոմունիզմին» Վրիպումները չկրկնելու ժամանակը. Արարատ-Արմենի... Ղազախստանը վերացնում է մահապատիժը Վլադիմիր Պուտինին խաղաղության Նոբելյան մրցանա... Հայաստանի ԿԲ-ին հաջողվում է վարկային կազմակեր... Պետդեպ. ԱՄՆ քաղաքականությունը Մերձավոր Արեւել... Հերբերտ Մաքմասթեր. Թրամփը պետք է գիտակցի, որ ... Թուրք գործակալը խոստովանել է, որ նախապատրաստե... Սեդրակ Առուստամյանն իրեն մեղավոր չճանաչեց. դա... Վեր բարձրացած ծայրամասով կոշիկները կարող են ո... Հայաստանը 30 մլն եվրո աջակցություն կստանա Եվր... Իսրայելի կառավարությունը որոշում է կայացրել խ... Եվս 150 միլիոն երեխա հայտնվել է աղքատության մ... Նոր որոշում. Ֆրանսիական ընկերությունը ՀՀ-ում ... Եվրամիությունը հրաժարվում է Լուկաշենկոյին Բել... Հունաստանը, ինչպես նախկինում, ակնկալում է, որ... Հայ ֆուտբոլիստը հեռացել է Ղրղզստանի առաջնությ... «Հագուստ ներկրողներն այլևս բողոքի ակցիաներ չե... Արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխո... Կանադայում հայտարարել են կորոնավիրուսի երկրոր... Նոր հակառեկորդ. մեկ օրում Վրաստանում հայտնաբե... Իսպանիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնա... Պաշտոնական. Լուիս Սուարեսը տեղափոխվում է «Աթլ... Նատաշա Կորոլյովան խոսել է ամուսնու դավաճանութ... Ամբողջ տարվա ընթացքում Կառավարությունը կատարե... 8 ամսվա կտրվածքով ունենք մոտ 49 մլրդ դրամի պա... Որ միրգը կարող է արդյունավետ լինել ճաղատացման... Արթուր Գեւորգյանն ԱՄՆ-ում ձերբակալվել է. Դատա... Կորոնավիրուսից մահացածները 61-ամյա, 70-ամյա ե... Արթուր Գեւորգյանն ԱՄՆ-ում որեւէ քրեական գործո... Արցախում կորոնավիրուսի 9 նոր դեպք է հաստատվել Մարմաշենի եկեղեցու մոտ «Mercedes»-ը դուրս է ե... Նալբանդյան գյուղի դպրոցում հրդեհ է բռնկվել Արաբ առաջնորդները մտավախություն են հայտնել տա... Համաշխարհային առաջնորդները քննադատել են կորոն... Հարությունյանի շեփորը հայերեն և հպարտ է հնչու... Թրամփը հաջողություն է մաղթել արքայազն Հարրիին... Սեուլը հայտարարել է ԿԺԴՀ-ում պաշտոնյայի սպանո... ԱՀԿ-ն իրականացնում է առցանց հետազոտություն. ն... Լիբանանի նախագահը դիմել է աշխարհին` օգնությու... Մոսկվայում ամիսներ առաջ հայերի ու ադրբեջանցին... Մինսկում ներկով լցված ջրցան մեքենաներ են կիրա... Երբևէ եղած ամենաազգային իշխանություննե՞րն են ... Օգոստոսին 2019-ի օգոստոսի համեմատ 13 հազարով ... 29 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորը ծայրահե... Բրյուսելում հոկտեմբերի 1-ից կչեղարկեն փողոցու... Johnson & Johnson-ը սկսել է COVID-19-ի դեմ պա... ՄԱԿ–ը տեխնիկական եւ ռազմավարական աջակցություն... Թուրքական լրատվամիջոցները հաղորդել են Լիբիայո... Արագած Ախոյանի սնանկությունը կեղծ է. քաղաքացի... ՌԴ մեկնելու ցանկությամբ հանդես եկողների հացադ... Մարդիկ կան, որ տետրերով լոգին/գաղտնաբառ ունեն... Թրամփը հրաժարվել է իշխանության խաղաղ փոխանցմա... Այսօր Նիկոլ Փաշինյանի կրտսեր դստեր կյանքում մ... Զանգվածային աղբի «ցունամին» ծածկել է Հոնդուրա... Մինսկի կենտրոնում երեկ կեսգիշերին մոտ կրակոցն... Իլինոյսի բնակիչը 60 տարի պահել է Ռիչարդ Նիքսո... Որ աշակերտներն այսուհետ կարող են դիմակ չկրել.... Գարեջրի ապրանքանիշը պատրաստ է 50 000 դոլար վճ... Տեսակամուրջ Մոսկվա-Երևան-Նուր-Սուլթան՝ Եվգենի... Ամերիկուհին ամուսնուն թունավորել է թունավոր ս... Նման խայտառակ արարքից տուժում են միայն ուսանո... ՀՀԿ-ն չի հանձնվում. 3 տարի ժամանակ է տալիս. Վ... Թաիլանդի այգու այն այցելուները, ովքեր աղբ են ... Կորոնավիրուս. Իրավիճակը Հայաստանում

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում Գարեգին Բ-ի մատուցած Սուրբ Պատարագին

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 13-ին ներկա է գտնվել Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․ Տ․ Գարեգին Բ-ի մատուցած Սուրբ Պատարագին։ Մատուցված պատարագով ազդարարվել է եկեղեցու կառուցման 50-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը։

Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին Շվեյցարիայի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, Շվեյցարիայի տարբեր համայնքների վարչությունների անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, ուխտավոր հայորդիներ, ինչպես նաև Շամբեզիի Ուղղափառ եկեղեցուց Հայր Ռադի Բուշին, Կաթոլիկ եկեղեցու թեմից կանտոնի հովվական խնամքի խորհրդի նախագահ Քաթրին Ռիդլիգերը, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչներ Հայր Իոան Սոկան և դոկտ. Անի Ղազարյանը, Սոսա-Թղուանե բողոքական համայնքի ներկայացուցիչներ Ռոլանդ Վեբերը և Վերոնիկ Շոպֆեր-Օրելին և Ժնևի հրեական համայնքի գլխավոր րաբբի դոկտ. Իսահակ Դայանը:


«Փառք ենք վերառաքում Բարձրյալին, որ շնորհն է պարգևել հովվապետական այց կատարելու Շվեյցարիա, հանդիպելու ձեզ այս գեղատեսիլ վայրում՝ Լեմանի լճի ափին, և մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներիդ հետ միասին տոնախմբելու Սուրբ Հակոբ եկեղեցու 50-ամյակը: Շվեյցարիայի օրհնյալ հողում քսաներորդ դարասկզբից մեր ժողովրդի զավակներ ապրել են մշտապես վառ պահելով հայրենիքի հանդեպ սերը և հայ քրիստոնեական իրենց ինքնությունը, որի վկայությունն ու պսակն է 1969 թ. երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և լուսահոգի Հակոբ Թոփալյան ազնվահոգի բարերարի ջանքերով կառուցված այս գեղեցիկ եկեղեցին։ Աղոթքով ենք հիշում հանգուցյալ բարերարին և ի պայծառություն եկեղեցու իրենց ջանքերը ներդրած բոլոր երախտավորներին: Եկեղեցու հոբելյանը մեծ իրադարձություն է ամենքիս համար: Ուրախալի այս առիթով բերում ենք ձեզ Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքները և համայն հայության նվիրական կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լույսն ու օրհնությունը»,-իր խոսքում նշել է Վեհափառ Հայրապետը:

Ի հիշատակ հոբելյանական այս առիթով հայրապետական այցելության` Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Հակոբ եկեղեցուն ընծայեց մարմարե խաչքար: ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն էլ համայնքին է փոխանցել ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի շնորհավորական ուղերձը:

Ընդունելության ընթացքում իր ուրախությունն Ժնև այցի և հայ համայնքի հետ հանդիպման առիթով հայտնել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Վերջինս իր շնորհավորանքներն է բերել շվեյցարահայ համայնքին` անդրադառնալով նաև Հայոց Եկեղեցու հայապահպան կարևոր առաքելությանը:

Աննա Հակոբյանի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Վեհափառ Տե՛ր,

Հարգելի՛ պարոն դեսպան,

Սիրելի՛ ժնեւահայ բարեկամներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Անչափ ուրախ եմ ձեզ ողջունել Ժնեւի հայկական կենտրոնի այս սրահում։ Ինձ համար պատիվ է ձեզ հետ միասին ներկա լինել այնպիսի կարեւոր իրադարձության, ինչպիսին Հայ առաքելական եկեղեցու Ժնեւի Սուրբ Հակոբ եկեղեցու 50-ամյա հոբելյանն է։ Պատմական հանգամանքների բերումով հայ ժողովրդի ստվար մի հատված ապրում է իր պատմական հայրենիքից դուրս՝ ստիպված լինելով անընդհատ ջանքեր գործադրել հանուն ազգային ինքնության պահպանման։

Բարեբախտաբար, կարող ենք վստահությամբ ասել, որ հայությունն արժանապատվությամբ է ընդունել այդ դժվարին մարտահրավերը եւ պատվով է դիմագրավում դրան։ Պետականության բացակայության պայմաններում այդ կարեւորագույն ազգային առաքելության ծանրությունն ընկել է առաջին հերթին Հայ առաքելական եկեղեցու վրա՝ Հայաստանում ու հատկապես՝ Սփյուռքում։ Դարեր շարունակ այն իր շուրջ համախմբել է օտարության մեջ բնակվող հայությանը՝ կազմակերպելով գաղթօջախների մշակութային եւ կրթական կյանքը, նպաստելով հայապահպանությանը։ Այդ ահռելի դերակատարությունը հնարավոր չէ գերագնահատել, եւ մենք բոլորս երախտապարտ ենք դրա համար։

Ազգային կյանքի այդպիսի մի կարեւորագույն կենտրոն է նաեւ Ժնեւի Սուրբ Հակոբ եկեղեցին, որի 50-ամյակն ենք այսօր տոնում։ Այն կառուցվել է պատմական այնպիսի իրավիճակում, երբ Շվեյցարիա տեղափոխված հայերի նոր սերունդները կանգնած էին ձուլման վտանգի հաղթահարման, ազգային ինքնությունը պահպանելու հրամայականի առջեւ։ Այսօր կարող ենք ուրախությամբ արձանագրել, որ եկեղեցին հրաշալի է կատարել ու կատարում իրեն վերապահված պատմական եւ պատասխանատու առաքելությունը։ Այն դարձել է կենսական մի կենտրոն՝ Ժնեւի հայության համայնքային կյանքի ու գործունեության առանցքը։ Եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցի, մշակութային, երիտասարդական խմբերի եւ այլ կազմավորումների մեծագույն դերը եւ կարեւորությունը հայ համայնքի կյանքում, վստահ եմ, կհաստատի ձեզնից յուրաքանչյուրը։ Որովհետեւ չկա ինքնությունը պահպանելու ավելի լավ միջոց, քան մայրենի լեզուն սովորելն ու կիրառելը, քան հայրենի մշակույթը ճանաչելը։

Սիրելի բարեկամներ,

Խոսքս ամբողջական չի լինի, եթե չարտահայտեմ իմ հիացմունքը շվեյցարահայ համայնքի նկատմամբ։ Սա արդեն իմ երկրորդ այցն է այս հրաշալի երկիր, եւ ես չափազանց տպավորված եմ հանգամանքների բերումով աստեղ բնակվող մեր հայրենակիցներով։ Ձեր աշխատասիրությունը, հաջողությունները, ինքնությունը պահպանելու, հայրենիքի հետ կապն ամրապնդելու ձգտումն անգնահատելի է եւ օրինակելի։ Շվեյցարահայ համայնքն իր հզոր մարդկային ներուժով մշտապես եղել է Հայաստանի եւ Արցախի կողքին՝ աջակցելով դժվարին իրավիճակներում եւ ոգեշնչվելով հաջողություններով՝ երկրաշարժից ու Արցախյան շարժումից առ այսօր։ Անուրանալի է ձեր ներդրումը Հայաստան-Շվեյցարիա երկկողմ համագործակցության ընդլայնման եւ հատկապես տնտեսական կապերի զարգացման հարցում: Ուրախությամբ պետք է նշեմ, որ խոսքը բացառիկ դրական երկկողմ հարաբերությունների մի ամբողջական խճանկարի մասին է, որի զարգացմանը մեծապես նպաստում եք դուք՝ այս երկրում ապրող հայ համայնքը: Վստահ եմ, որ այս հաջողություններում չափազանց մեծ է Ժնեւի Սուրբ Հակոբ եկեղեցու կեսդարյա գործունեության դերը: Վստահ եմ նաեւ, որ այդ դերը ոչ միայն չի նվազելու, այլեւ ավելի է ընդգծվելու, քանի որ հայապահպանության, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման մարտահրավերը այսօր պակաս արդիական չէ, քան 50 տարի առաջ՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Շվեյցարիայի հոգեւոր հովվության ստեղծման պահին։

Լիահույս եմ, որ մեր եկեղեցին իր բոլոր թեմերով, պետության հետ ուս ուսի, շարունակելու է աշխարհի տարբեր ծայրերում հայկական համայնքների ինքնության պահպանման կարեւորագույն առաքելության իրականացումը՝ հաղթահարելով բոլոր խնդիրները եւ հանդես գալով ավելի միաբան, քան երբեւէ։ Հայկական սփյուռքի ինքնակազմակերպումն օրինակելի է, սակայն մեր զգոնությունը թուլացնելու իրավունք չունենք:

Ընդհակառակը, պետք է հավելյալ ջանքեր գործադրենք՝ ամրապնդելու Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի կապերը` նպաստելով մեր ինքնության պահպանմանը, ինքնագիտակցության ու հավաքական կարողությունների զարգացմանը: Խոսքս ամփոփելով՝ շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ հոբելյանի առթիվ, մաղթում նոր հաջողություններ եւ արգասաբեր աշխատանք` ի բարօրություն ժնեւահայության եւ հանուն համայն հայության երազանքների իրականացման: Համոզված եմ, որ ձեր ներուժն ու կարողությունները մշտապես պահանջված են լինելու` գտնելով իրենց արժանի կիրառումը:

Շնորհակալություն»:

դիտվել է 217 անգամ
ՄԱԿ-ի ղեկավարը հայտարարել է, որ կորոնավիրուսը... Սմբատ Գոգյանն ազատվել է ԲՈԿ նախագահի պաշտոնից Չեմ կարծում, որ թեկնածության հարցում որեւէ ու... Ստեփան Ղազարյան. Դարպասապահի համար ամենակարևո... Հայտնի է, թե ով կփոխարինի Արմեն Փամբուխչյանին... ԱՄՀ-ն գնահատել է համաշխարհային տնտեսության հա... «Շատ գեղեցիկ». Օլյան Հակոբյանի ու Հռիփսիմե Սա... ԱՄՆ-ը հայտարարել է Աֆքարիի սպանության պատճառո... Ապարանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր... ՍԴ նախագահի կարգավիճակն այնպիսին չէ, որ նա կա... Եվրոպայի լիգա. «Արարատ-Արմենիան» դուրս եկավ փ... Խոշոր հրդեհ Պտղունք գյուղում. այրվում է երկհա... Զարիֆը գնահատել է «կանաչ միջանցքների» մասին Պ... Բոտիչելիի վրձնին պատկանող դիմանկարը Sotheby's... Ծնվել է Ադամ Սահակյանի եղբոր առաջնեկը. նրան Ա... «Ես ոչ մի ՍԴ-ի նախագահի չեմ նախանձում». Հրայր... Վարչապետի որոշմամբ ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամր... «Շտապ ուզում եմ ամուսնանալ». Քիմ Քարդաշյանը հ... ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն ազատվեց պաշտոն... Ցանկացած եղանակով շարունակելու եմ պայքարել մի... Զարուհի Բաբայանի ու ամուսնու ջերմ գրկախառնութ... Թրամփը Բայդենին մեղադրել է որդու ֆինանսական գ... The Hill. Թուրքիայի ռիսկային արկածախնդրությու... Գարեջրի ապրանքանիշը պատրաստ է 50 000 դոլար վճ... Նաստյա Կամենսկիխը կրկին մերկացել է եւ լուսանկ... Սեպտեմբերի 25-ին՝ առանձին շրջաններում, 26-ին ... Պաշտպանի ներկայացուցիչներն «Արմավիր» ՔԿՀ-ում ... Զբոսայգում աղբ թափողներն այն կստանան փոստով՝ ... Թուրքիայում հատկապես վտանգավոր մոծակների տեսա... Արայիկ Հարությունյանը Ժողովրդական արվեստների ... Բարսելոնան Ատլետիկո տեղափոխված Սուարեսից շնոր... Ծեծի մեղադրանքով հետախուզվող 32-ամյա կինը հայ... Աշխարհում կարող է բանանի դեֆիցիտ սկսվել «Արարատ-Արմենիա» - «Ցելյե». Բուքմեյքերների կա... «Մեկնարկը հաջող է տրված». Արարատ Միրզոյանն առ... Թրամփը խոստացել է «հաղթել կոմունիզմին» Վրիպումները չկրկնելու ժամանակը. Արարատ-Արմենի... Ղազախստանը վերացնում է մահապատիժը Վլադիմիր Պուտինին խաղաղության Նոբելյան մրցանա... Հայաստանի ԿԲ-ին հաջողվում է վարկային կազմակեր... Պետդեպ. ԱՄՆ քաղաքականությունը Մերձավոր Արեւել... Հերբերտ Մաքմասթեր. Թրամփը պետք է գիտակցի, որ ... Թուրք գործակալը խոստովանել է, որ նախապատրաստե... Սեդրակ Առուստամյանն իրեն մեղավոր չճանաչեց. դա... Վեր բարձրացած ծայրամասով կոշիկները կարող են ո... Հայաստանը 30 մլն եվրո աջակցություն կստանա Եվր... Իսրայելի կառավարությունը որոշում է կայացրել խ... Եվս 150 միլիոն երեխա հայտնվել է աղքատության մ... Նոր որոշում. Ֆրանսիական ընկերությունը ՀՀ-ում ... Եվրամիությունը հրաժարվում է Լուկաշենկոյին Բել... Հունաստանը, ինչպես նախկինում, ակնկալում է, որ... Հայ ֆուտբոլիստը հեռացել է Ղրղզստանի առաջնությ... «Հագուստ ներկրողներն այլևս բողոքի ակցիաներ չե... Արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխո... Կանադայում հայտարարել են կորոնավիրուսի երկրոր... Նոր հակառեկորդ. մեկ օրում Վրաստանում հայտնաբե... Իսպանիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնա... Պաշտոնական. Լուիս Սուարեսը տեղափոխվում է «Աթլ... Նատաշա Կորոլյովան խոսել է ամուսնու դավաճանութ... Ամբողջ տարվա ընթացքում Կառավարությունը կատարե... 8 ամսվա կտրվածքով ունենք մոտ 49 մլրդ դրամի պա... Որ միրգը կարող է արդյունավետ լինել ճաղատացման... Արթուր Գեւորգյանն ԱՄՆ-ում ձերբակալվել է. Դատա... Կորոնավիրուսից մահացածները 61-ամյա, 70-ամյա ե... Արթուր Գեւորգյանն ԱՄՆ-ում որեւէ քրեական գործո... Արցախում կորոնավիրուսի 9 նոր դեպք է հաստատվել Մարմաշենի եկեղեցու մոտ «Mercedes»-ը դուրս է ե... Նալբանդյան գյուղի դպրոցում հրդեհ է բռնկվել Արաբ առաջնորդները մտավախություն են հայտնել տա... Համաշխարհային առաջնորդները քննադատել են կորոն... Հարությունյանի շեփորը հայերեն և հպարտ է հնչու... Թրամփը հաջողություն է մաղթել արքայազն Հարրիին... Սեուլը հայտարարել է ԿԺԴՀ-ում պաշտոնյայի սպանո... ԱՀԿ-ն իրականացնում է առցանց հետազոտություն. ն... Լիբանանի նախագահը դիմել է աշխարհին` օգնությու... Մոսկվայում ամիսներ առաջ հայերի ու ադրբեջանցին... Մինսկում ներկով լցված ջրցան մեքենաներ են կիրա... Երբևէ եղած ամենաազգային իշխանություննե՞րն են ... Օգոստոսին 2019-ի օգոստոսի համեմատ 13 հազարով ... 29 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորը ծայրահե... Բրյուսելում հոկտեմբերի 1-ից կչեղարկեն փողոցու... Johnson & Johnson-ը սկսել է COVID-19-ի դեմ պա... ՄԱԿ–ը տեխնիկական եւ ռազմավարական աջակցություն... Թուրքական լրատվամիջոցները հաղորդել են Լիբիայո... Արագած Ախոյանի սնանկությունը կեղծ է. քաղաքացի... ՌԴ մեկնելու ցանկությամբ հանդես եկողների հացադ... Մարդիկ կան, որ տետրերով լոգին/գաղտնաբառ ունեն... Թրամփը հրաժարվել է իշխանության խաղաղ փոխանցմա... Այսօր Նիկոլ Փաշինյանի կրտսեր դստեր կյանքում մ... Զանգվածային աղբի «ցունամին» ծածկել է Հոնդուրա... Մինսկի կենտրոնում երեկ կեսգիշերին մոտ կրակոցն... Իլինոյսի բնակիչը 60 տարի պահել է Ռիչարդ Նիքսո... Որ աշակերտներն այսուհետ կարող են դիմակ չկրել.... Գարեջրի ապրանքանիշը պատրաստ է 50 000 դոլար վճ... Տեսակամուրջ Մոսկվա-Երևան-Նուր-Սուլթան՝ Եվգենի... Ամերիկուհին ամուսնուն թունավորել է թունավոր ս... Նման խայտառակ արարքից տուժում են միայն ուսանո... ՀՀԿ-ն չի հանձնվում. 3 տարի ժամանակ է տալիս. Վ... Թաիլանդի այգու այն այցելուները, ովքեր աղբ են ... Կորոնավիրուս. Իրավիճակը Հայաստանում
Ամենաընթերցվածը
website by Sargssyan